Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվողները պետք է հարկը վճարեն, իմպերատիվ պահանջ լինի․Սերգեյ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին» օրինագիծը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ եթե նախագծով սահմանվում է, որ մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները պետք է վճարեն այդ հարկերը, ինչո՞ւ է Կառավարությանը նորից վերապահվում դրանց քանակն ընդլայնել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանն արձագանքեց. «Մենք ի լրումն մետաղական հանքարդյունաբերող ընկերություններին ենք տալիս իրավասություն՝ Կառավարության համար սահմանելու այդ ցանկը։ Այսինքն՝ մենք չենք սահմանափակվում միայն մետաղականով, քանի որ այսօր օրենքում էլ գրված են ընկերություններ, անուններ, որոնք միայն մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններ չեն։ Հակառակ հարցը տամ, ինչո՞ւ ենք սահմանափակվում միայն մետաղականով, որովհետև բնապահպանական հարկ վճարում են ոչ միայն մետաղական, այլ ընդհանրապես հանքարդյունահանողները, այլ ընկերություններ նույնպես»։

«Պետք է նշել մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող բոլոր սուբյեկտները, դրանից հետո, խնդրեմ, թող Կառավարությունը սահմանի, թե էլ որ ընկերությունները։ Բայց պետք է լինի հստակ, որ աներկբա, առանց Կառավարության ցուցակ հրապարակելու, ով զբաղվում է մետաղական հանքարդյունաբերությամբ, պետք է բնապահպանական վճարը վճարի, սա պետք է լինի իմպերատիվ պահանջ»,- նշեց Բագրատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։