Զորացրված երիտասարդն արտակարգ դրությամբ պայմանավորված չի կարողացել հաշվառվել բնակության հասցեում և կնքել աշխատանքային պայմանագիր․ Պաշտպանի աջակցությամբ խնդիրը լուծվել է

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված որդուն կրկին բնակության հասցեում հաշվառվելուն աջակցելու հարցում։

« Նա տեղեկացրել է, որ որդին դիմել է տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ իրենից պահանջել են Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումից ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, իսկ անձնագրային բաժանմունքում պահանջված փաստաթղթի տրամադրումը մերժվել է այն հիմնավորմամբ, որ արտակարգ դրությամբ պայմանավորված որևէ անձնագրային գործարք չի իրականացնում։

Քաղաքացին նշել է նաև, որ այդ հանգամանքով պայմանավորված որդին չի կարողանում կնքել աշխատանքային պայմանագիր, ինչի արդյունքում ընտանիքը հայտնվել է սոցիալական ծանր դրության մեջ։

Քաղաքացու ներկայացրած տեղեկությունները Պաշտպանի ներկայացուցիչը հեռախոսակապի միջոցով քննարկել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային բաժանմունքի պետի հետ։ Արդյունքում անձնագրային բաժանմունքի պետը պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ ընդունել քաղաքացուն և ձեռնարկել խնդրի լուծմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ։

Ավելի ուշ քաղաքացին կրկին կապ է հաստատել Պաշտպանի ներկայացուցչի հետ և հայտնել է, որ որդին արդեն իսկ անձնագրային բաժանմունքից ստացել է անհրաժեշտ փաստաթղթերը և ներկայացրել տարածքային զինկոմիսարիատ»,- ասված է հաղորդագրությունում: