Նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Էջմիածնում կառուցվող ավագ դպրոց

Լուրեր

01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կիրակի` մայիսի 3-ին, այցելել է Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ:

«Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի երկրորդ փուլով հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019թ. դեկտեմբերից:

ԿԳՄՍ նախարարը շրջել է շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցի նախկին շենքի կազմաքանդման աշխատանքները, իսկ տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամեկուսացման շերտի տեղադրման աշխատանքները շարունակվում են:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ստուգել է համավարակովպայմանավորված անվտանգության պարտադիր պայմանների ապահովումը նորոգման աշխատանքների կատարման ընթացքում: Հիշեցնենք, որ Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 12-ի N 37 որոշման համաձայն` ՀՀ տարածքում ամբողջությամբ թույլատրվել է բացօթյա շինարարության գործունեությունը, որից հետո և մայրաքաղաքում և ՀՀ մարզերում ապրիլի 13-ից մեկնարկել են «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքները:

Նախարար Արայիկ Հարությունյանը հատուկ շեշտել է, որ հնարավոր ամեն ինչ պետք է անել «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակն ու տեմպը պահելու և ժամանակին ավարտելու համար:
ԿԳՄՍ նախարարը ևս մեկ անգամ հորդորել է հետևել Պարետի բոլոր ցուցումներին, լինել կարգապահ, պահպանել անվտանգության պարտադիր պայմանները` ապահովել համավարակի ժամանակ աշխատանքի կազմակերպման կանոնները. «Պետք է փաստեմ, որ պահանջները պահպանվում են` աշխատողներին ունեն դիմակներ, կատարվում է ջերմաչափում և այլն»,- նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ` տեղի էր ունեցել հանդիպում այն շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք «Կրթության բարելավում» ծրագրով իրականացնում են թվով 8 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Հեռավար ձևաչափով հանդիպմանը մասնակցել էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ծրագրում ընդգրկված բոլոր 8 դպրոցների ընտրությունն իրականացվել է` հիմք ընդունելով սեյսմիկ անվտանգության չափանիշները: Հիմնանորոգվող դպրոցների ցանկը` ստորև.

  • Սյունիքի մարզի Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց,
  • Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանում (ավագ դպրոց),
  • ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոց,
  • Երջանի թիվ 42 ավագ դպրոց,
  • Երևանի թիվ 142 ավագ դպրոց,
  • Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարան,
  • Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 3 ավագ դպրոց,
  • Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց»,- ասված է հաղորդագրությունում: