Ուկրաինայի հետ երկխոսելու բարդույթ չունենք, օտար չենք միմյանց. ՀՀ արտգործնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 22:19
Եկեղեցու վերաբերյալ զեկույցի նախագիծը պատրաստ է․ չեմ բացառում՝ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
Բոլորը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում պատգամավոր Արման Բաբաջանյանը մի շարք հարցեր ուղղեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ կապված երկրի արտաքին քաղաքականության հետ, մասնավորապես՝ Վրաստանի, Իրանի, ՌԴ-ի և Ուկրաինայի ուղղությունների վերաբերյալ:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց՝ մեր մոտեցումը շատ հստակ է. Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: «Ռուսաստանի հետ օրակարգը ձևավորվել է տարիներ, տասնամյակներ շարունակ, ունի լուրջ հիմքեր և բավական ծավալուն օրակարգ: Մեր կառավարությունն առավել քան հստակ և հետևողական է եղել, որ Հայաստանի համար ՌԴ-ի հետ հարաբերությունները եղել և մնում են կարևոր, ռազմավարական նշանակություն ունեցող, դաշնակցային, և մենք այդ ոգով շարունակում ենք աշխատել ՌԴ-ի մեր գործընկերների հետ»,- հավելեց նա:

Զոհրաբ Մնացականյանը բնական է համարում, որ հարաբերություններում հարցեր կան. «Եթե մենք չունենք հարցեր, ուրեմն՝ լուրջ խնդիր կա»:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ըստ ԱԳ նախարարի՝ Երևանը երբևէ բարդույթ չի ունեցել Կիևի հետ խոսելու, բայց, միաժամանակ, լուրջ մտահոգություններ ենք ունեցել՝ կապված Ուկրաինայի որոշ դիրքորոշումների հետ:

«Որևէ գաղտնիք չէ եղել այդ առումով: Մեր մոտեցումն այն է, որ երկխոսելը միակ ճանապարհն է, և մենք բարդույթ չունենք երկխոսելու և շարունակելու գտնել այն ճանապարհը, որը մեզ հնարավորություն կտա զսպելու և չեզոքացնելու այն հարցերը, որոնք մեր երկկողմ հարաբերություններում ի հայտ են եկել»,- ասաց Մնացականյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: