Ուշ երեկոյան քննարկման արդյունքում որոշվեց Վարդենիս մուտք և ելքի հատուկ ռեժիմը երկարացնել. Գնել Սանոսյան
«Երեկ՝ ուշ երեկոյան, պարետատան և առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում՝ որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել ևս մի քանի օրով, այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։