ՀՀ-ում սկսվել է բժշկական դիմակների մեծ քանակի արտադրություն, և դեֆիցիտ երբևէ չի առաջանա․ Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
04.05.2020 | 12:40Ունենք բավարար քանակի բժշկական դիմակներ և այլ պարագաներ, քանի որ շարունակական ձեռքբերումներ են իրականացվել։ Այս մասին այսօր ԱԺ առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Դիմակների առումով երեկվանից արդեն սկսվել է արտադրություն, եռաշերտ բժշկական դիմակների արտադրություն՝ մեծ քանակներով: Այնպիսի քանակներով, որ Հայաստանում դրանց դեֆիցիտ երբևէ չի առաջանա, եթե այդ արտադրությունը շարունակական տեղի ունենա։ Հայաստանի ամբողջ պահանջարկը բավարարող արտադրություն կա, ինչպես նաև սկսվել է արտադրություն անհատական պաշտպանիչ արտահագուստի»,- նշեց Թորոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։