Դատարանը քիչ անց կհրապարակի որոշումը՝ Գուրգեն Խաչատրյանին կալանավորու՞մ են, թե՝ ոչ
Հասարակություն
03.05.2020 | 13:54Factor.am -ի տեղեկություններով այսօր՝ ժամը 15։00-ին, հրապարակվելու է ՊԵԿ նախկին նախագահի որդի, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդության հիման վրա դատարանի կայացրած վճիռը։
Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանին նախկինում առանձնապես խոշոր չափով յուրացմանն օժանդակելու մեղադրանք է առաջադրված եղել, ԱԱԾ-ն մեղադրանքը լրացրել է փողերի լվացման և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու հոդվածներով:
Նարեկ Կիրակոսյան