Մերկելն ու Մակրոնը աջակցում են կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծելու դրամահավաքին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովը կոչ է արել 7.5 միլիարդ եվրո հավաքել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու նպատակով։ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Նորվեգիայի առաջնորդները պատրաստ են աջակցել այս նախաձեռնությանը: Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Մենք հայտարարում ենք այս հարցում մեր պարտավորությունների մասին, և ուրախ ենք, որ բոլոր գործնկերներն աջակցում են մեզ»,- համատեղ նամակում գրել են եվրոպական չորս երկրների ղեկավարները։

«Միջոցների նման մոբիլիզացիան թույլ կտա սկսել գլոբալ աննախադեպ համագործակցություն գիտնականների, կառավարությունների, արդյունաբերողների, միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների ու առողջապահական համակարգի ներկայացուցիչների միջև»,- նամակում նշել են կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի ու Նորվեգիայի վարչապետեր Ջուզեպպե Կոնտեն ու Էրնա Սուլբերգը։

Նրանց հաղորդագրությանը միացել են նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը հրավիրել է միջազգային դոնոր-համաժողով՝ հավաքագրելու 7.5 միլիարդ եվրո։ Գումարը կօգտագործվի կորոնավիրուսի ախտորոշման, կանխարգելման ու բուժման համար։ Նախաձեռնության հիմնական նպատակը պատվաստանյութի ստեղծումն է։