Կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցների փորձարկում

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Կորոնավիրուսի դեմ որպես առաջին արդյունավետ բուժման փորձնական միջոցի մասին տեղեկությունը արժանացավ բուռն հետաքրքրության և արձագանքի՝ բարձրացնելով հարցեր, թե որքան շուտ այն կդառնա հասանելի. գրում է VOA-ն:

Ուսումնասիրության մասնակից 57-ամյա Բիլ Քլարկի համար դա ոգևորրիչ լուր էր: Հոսպիտալում գտնվելու ընթացքում նա ունեցել է Covid-19 ախտանիշներ: Նրան առաջարկվել է մասնակցել Էմորի համալսարանի փորձին, որի արդյունքները հայտնի կդառնան մի քանի շաբաթից:

«Պետք է ասեմ, որ երբեք այդքան չեմ աղոթել, որքան դեղամիջոցի ներարկման ժամանակ, այդ 30 րոպեների ընթացքում: Հուսով եմ՝այն կօգնի ինձ եւ մյուսներին », – ասաց Քլարկը:

Հիմնական հարցերից է նաև, թե որքան արագ կարող է արձագանքել Սննդի և դեղամիջոցների դաշնային գործակալությունը ՛՛Ջիլիեթ Սայնս՛՛ ընկերությանը, երբ հիմնական ուսումնասիրության նախնական արդյունքներից պարզ դարձավ, որ ռեմդեսիվիր դեղամիջոցը կրճատում է վերականգնման ժամանակը միջինը չորս օրով COVID-19- ով հոսպիտալացված մարդկանց մոտ: Ընկերությունը հայտարարել է, որ կնվիրաբերի իր մոտ եղած դեղամիջոցները՝ աշխատանքներ տանելով դրա արտադրության խթանման ուղղությամբ:

Ներկայումս կորոնավիրուսի բուժման համար չկա հաստատված ոչ մի բուժում: Հիվանդությունն անցյալ տարվա վերջին ի հայտ գալուց ի վեր ամբողջ աշխարհում դարձել է ավելի քան 230,000 մարդու մահվան պատճառ:

Ուսումնասիրության արդյունքները ուշադրությունը սևեռեցին դեղամիջոցի վրա: Այժմ փորձագետները սպասում են փորձարկման երկրորդ փուլի արդյունքներին:

Էմորի համալսարանի հետազոտական խմբի ղեկավար բժիշկ Անիշ Մեհթան նշում է, որ իրենց թիմը պատրաստվում է անցնել հետազոտության երկրորդ փուլ՝ ուսումնասիրելու, թե ինչպես է հնարավոր բուժել հիվանդին ռեմեդիվիրով: Բացի այդ, խումբը կփորձի պարզել, թե ինչ ազդեցություն է թողնում կորոնավիրուսով հիվանդների վրա իմունային համակարգը ուժեղացնող մեկ այլ դեղամիջոց: