Մայիսի 1-ից ուժի մեջ է մտել նավթի արդյունահանման կրճատմանն ուղղված ՕՊԵԿ+-ի գործարքը

Լուրեր

07.07.2026 | 23:20
«Ընտրական կոռուպցիայի ծանր ժառանգություն»․ ՍԴ-ի գնահատականը ԱԺ ընտրությունների գործով 
07.07.2026 | 23:16
Գետը վարարել է. Դիլիջանում ժամանակավորապես դադարեցվել է ջրամատակարարումը
07.07.2026 | 23:00
Եվրախորհրդարանը հաստատել է ուղևորների իրավունքների նոր համաեվրոպական կանոնները․ ինչ է այն ենթադրում
07.07.2026 | 22:51
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ոսկե մեդալակիր. Մ-20 ԵԱ
07.07.2026 | 22:34
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.07.2026 | 22:21
Arca-ն ներկայացրել է ազգային վճարային համակարգի զարգացման արդյունքներն ու առաջիկա ծրագրերը
07.07.2026 | 22:07
ԱԱ-2026․ Արգենտինայի անհավանական «քամբեքը» Եգիպտոսի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 22:03
Թուրքական Roketsan-ն Ադրբեջանում կստեղծվի ձեռնարկություն, որը ներդրում կունենա հրթիռների արտադրության ոլորտում
07.07.2026 | 21:54
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:50
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
07.07.2026 | 21:37
«Ո՞վ է կերել 700 միլիարդը»․ հայտնի զրույցի 2 հերոսների գույքը 13 տարի անց բռնագանձվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:30
Իշխանությունը յուրացրել է իրեն զսպող միակ մեխանիզմը՝ ընդդիմությունը հաշտվել է դրա հետ, ասել՝ կաշխատենք մանդատի շրջանակում. Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:21
Սամարայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից
07.07.2026 | 21:09
Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանները խնդրել են նրան արդարացնել․ դատարանը չի բավարարել միջնորդությունը
07.07.2026 | 21:03
Ղազախստանի ՍԴ-ն զրոյացրել է Տոկաևի պաշտոնավարման ժամկետը․ նա կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
Բոլորը

Մայիսի 1-ից ուժի մեջ է մտել նավթի արդյունահանման կրճատմանն ուղղված ՕՊԵԿ+-ի նոր գործարքը: Համաձայնությունը ձեռք էր բերվել ապրիլի 12-ին: Նախատեսվում է մայիս-հունիսին նավթի արդյունահանումը կրճատել օրական 9.7 մլն բարելով, իսկ ՕՊԵԿ-ի կազմում չներառված երկրներից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Նորվեգիայից, ակնկալվում է օրական 5 մլն բարելի չափով կրճատում: Որոշման նպատակը նավթի շուկայում կոլապսից խուսափելն է:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ սահմանափակումների ծավալն աննախադեպ է. գործարքի մասնակից երկրները մայիս-հունիսին «կզոհաբերեն» արդյունահանման շուրջ 20 տոկոսը:

Փորձագետների կարծիքով՝ գործարք մասնակիցներն այս անգամ ստիպված կլինեն լիարժեք հետևել համաձայնության պայմաններին, քանի որ խոսքն այս դեպքում գոյատևման մասին է:

Կորոնավիրուսի համաճարակն ամբողջ աշխարհում էներգառեսուրսների սպառման՝ պատմության մեջ ամենախոշոր անկման է հանգեցրել: Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներով՝ նավթի պահանջարկը երկրորդ եռամսյակում կնվազի օրական շուրջ 23 մլն բարելով: ՕՊԵԿ-ում զգուշացրել են, որ նավթի հսկայական պաշարներն արդեն մայիսին կարող են լցնել բոլոր պահուստարանները, եթե անհապաղ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշակի լավատեսություն ի հայտ եկավ ապրիլին, երբ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան վերջապես հաղթահարեցին տարաձայնություններն ու վերականգնեցին ՕՊԵԿ+-ի շրջանակում արդյունահանման կրճատման մշակված մեխանիզմը: Սակայն ԱՄՆ-ին, Կանադային, Բրազիլիային և Նորվեգիան կամավոր նավթի արդյունահանումը նվազեցնելու նրանց փորձերն այնքան էլ հաջող չէին. 2020 թվականի երկրորդ կեսին արդյունահանումը կրճատելուն համաձայնեց միայն Նորվեգիան:

ՄԷԳ-ի գնահատմամբ՝ ՕՊԵԿ+-ում չներառված նավթի մատակարարները դրա արդյունահանումը կկրճատեն օրական 2.5 մլն բարելից ոչ ավելի: Արդյունքում, նույնիսկ խոշոր նավթ արտադրողների ընդհանուր ջանքերը բավարար չեն լինի՝ երկրորդ եռամսյակում առաջարկի և պահանջարկի անհամամասնությունն ամբողջությամբ լրացնելու համար: