Մայր Աթոռում շարունակվում են նվիրատվություններ ստացվել  սոցիալական ծրագրերի իրականացման համար

Լուրեր

30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
Բոլորը

Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հաղորդում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի շրջաբերական գրությանն ընդառաջ, տարբեր թեմերից շարունակվել են նվիրատվություններ ստացվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի նպաստ համավարակի դժվարին պայմաններում հայրենիքում կարիքի մեջ հայտնված հայորդիների։

«Սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից փոխանցվել է ևս հիսուն հազար ԱՄՆ դոլար գումար։ Կանադայի հայոց թեմը փոխանցել է քսանհինգ հազար ԱՄՆ դոլար գումար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով իրականացվող առողջապահական ծրագրերի շրջանակներում ապրիլի 30-ին, Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի, Մայր Աթոռի «Իզմիրլյան» Բ/Կ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ 26 միլիոն 500 հազար ՀՀ դրամ արժողությամբ բժշկական պարագաների հանձնումը ՀՀ Առողջապահության նախարարությանը։

Մայր Աթոռի միջոցներով և թեմերից ստացված նվիրաբերությունների շնորհիվ ձեռք բերված բժշկական պարագաները ներառում էին թոքերի օդափոխության երկու սարք, անեսթեզիոլոգիական համակարգ, հակապառկելախոցային ներքնակներ և այլ անհրաժեշտ պարագաներ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակելու է իր ծառայությունը բերել առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում»,- ասված է հաղորդագրությունում: