Մարալիկի առողջության կենտրոնի՝ կորոնավիրուսով վարակված աշխատակիցներից 3-ն առողջացել են

Լուրեր

02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
Բոլորը

Մարալիկի առողջության կենտրոնի՝ կորոնավիրուսով վարակված աշխատակիցներից մի քանիսի կրկնակի թեստավորման պատասխաններրը հայտնի են։ Թեստերից երեքը բացասական արդյունք ունեն, և բուժաշխատողները դուրս են գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարալիկի առողջության կենտրոնի տնօրեն Անուշ Հովսեփյանը։

«8 հոգի թեստավորվել էր, երեքի պատասխանը բացասական էր և նրանք դուրս գրվեցին: Երկուսի ուղեգրերը մերժվել էին, կրկնակի մեզանից վերցրեցին, սպասում ենք պատասխանի։ Նրանք, որոնց մոտ դրական արդյունք է եղել, մեկ շաբաթ ավելի պիտի պառկեն, նորից թեստավորվեն»,- ասաց Անուշ Հովսեփյանը։

Նա նշեց, որ դուրս գրվածներն էլ 14 օր պետք է գտնվեն տանը՝ ինքնամեկուսացման մեջ, 14-րդ օրը նորից թեստավորվեն և բացասական արդյունքի դեպքում արդեն իրավունք կունենան անցնելու աշխատանքի։

Այս ընթացքում Մարալիկի առողջության կենտրոնը չի գործում։ Հիմա աշխատանքներ են տարվում, որ հիվանդանոցի գործունեությունը վերսկսվի։

«Երկու օր առաջ 53 աշխատակիցները կրկնակի թեստավորվեցին։ Նրանց թեստերը 14 օր առաջ էլ բացասական արդյունք էին ունեցել, կրկնակի թեստավորման արդյունքները՝ նույնպես: Հիմա փորձում ենք մարզպետի, առողջապահության բաժնի վարիչի հետ հարցերը լուծել, հիվանդանոցի աշխատանքը վերսկսել»,- ասաց Անուշ Հովսեփյանը։

Նշենք, որ այսօրվանից հանվել են Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերում ապրիլի 19-ից կիրառվող սահմանափակումները։

«Սահմանափակումները հանվել են, տեղում իրավիճակը կայուն է, զարգացումները, կարծես, ավելի հանգիստ փուլ են մտել, իրավիճակը վերահսկելի է։ Մարդիկ էլ շատ զգոն են, ինչը շարունակական է լինելու, քանի որ խոսքն առողջության մասին է, և յուրաքանչյուրը, իր մասին հոգ տանելով, հոգ է տանում դիմացինի մասին»,- մեզ հետ զրույցում ասաց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը։

Նշենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, նրանցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 18-ն է, ընդհանուր առմամբ, առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 17 պացիենտ։ Հիվանդության հետևանքով արձանագրվել է մահվան 3 դեպք, բոլորն էլ՝ Անի համայնքում։

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 339 քաղաքացի։

Էմմա Չոբանյան