Վրաստանն ուզում է դառնալ զբոսաշրջիկներին վերադարձնող 1-ին երկիրը

Լուրեր

26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
26.09.2026 | 15:37
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով
Բոլորը

Մենք ակտիվ աշխատում ենք, որպեսզի Վրաստանը դառնա առաջին երկրներից մեկը, ով կվերադարձնի զբոսաշրջիկներին՝ տուրիստական սեկտորի հետ առցանց հանդիպման ընթացքում ասել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան. գրում է aliq.ge-ն:

Կորոնավիրուսից ամենաշատը տուժել է զբոսաշրջային ոլորտը: Արդեն մարտին եկամուտները նվազեցին 70%-ով՝ համեմատած նախորդ տարվա հետ: Նախարարն ասել է, որ Վրաստանն ակտիվորեն աշխատում է տուրիզմի համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի սահմանափակումների պայմաններում զբոսաշրջային շուկան մնա անվտանգ ու առաջիններից լինի, որ կբացի դռները: Թուրնավան ասել է, որ այս ոլորտին ժամանակ է պետք՝ ոտքի կանգնելու համար, նաև հիշեցրել է, որ իշխանությունները առաջին օրվանից աջակցել են դրան:

Վրաստանի իշխանություններն աշխատում են զբոսաշրջության աջակցության հատուկ ծրագրի վրա, որը ներառում է ինչպես հակաճգնաժամային միջոցներ, այնպես էլ խթանիչ տարրեր:

Ներկայումս, հյուրանոցային ու ռեստորանային գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին, տուրիստական գործակալություններին, տրանսպորտային ընկերություններին, էքսկուրսիոն կազմակերպություններին կառավարությունը մինչև նոյեմբերի մեկն ազատել է եկամտահարկից, իսկ 4 ամիս՝ գույքահարկից: Սա վերաբերել է Վրաստանում գործող 18 հազար կազմակերպության: Բացի այդ՝ մի շարք կազմակերպություններ մեկ տարով ազատվել են հողի վարձավճարներից: