Գյումրիում սոված մարդ չի լինելու. «Պարենային շտապ օգնությունն» աջակցություն ցուցաբերեց գյումրեցի 1000-րդ անապահով ընտանիքին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Գյումրիում սոված մարդ չի լինելու։ Այս կարգախոսով առաջնորդվելով ՝«Պարենային շտապ օգնություն» ծրագրի անդամները շուրջ մեկ ամիս է՝ պարենային փաթեթներ են տրամադրում գյումրեցի անապահով ընտանիքներին։

Կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ու տեղաշարժի խիստ սահմանափակումների պայմաններում շատ անհատներ ու ընտանիքներ կորցրել են եկամտի աղբյուրը և չունեն նվազագույն պարենային ապահովում։ Հենց այս ընտանիքներին  է օգնության ձեռք մեկնում «Պարենային շտապ օգնությունը»։

Այսօր սոցիալական նախաձեռնության անդամները, որն իրականացվում է նախաձեռնող թիմի, Շիրակի մարզպետարանի ու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի աջակցությամբ, հանդես եկան հանրային հաշվետվությամբ՝ ներկայացնելով մարտի 28-ից մեկնարկած ծրագրի արդյունքները։

Այս ընթացքում ծրագրի պատասխանատուները ստացել են 3.100 առցանց հայտ, կրկնակի գրանցումների բացառումից հետո մնացել է 2.972 հայտ։

«Ըստ այդմ՝ հաստատվել է 1.000 հայտ, 4.9%-ը գնահատման փուլում են։ Դիմումների կեսից ավելին մերժվել է՝ ծրագրի չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով, եղել են քաղաքացիներ, ովքեր մի քանի անգամ են գրանցվել կամ մեկ հասցեով մի քանի ընտանիք է գրանցվել, և հակառակը, երբ մեկ քաղաքացին տարբեր հասցեներից փորձել է աջակցություն ստանալ»,- ասաց ծրագրի նախաձեռնող թիմի անդամ Կարեն Պետրոսյանը։

Նա նշեց, որ 60 ընտանիք էլ այս մեկ ամսվա ընթացքում 2 անգամ է պարենային փաթեթ ստացել, այժմ էլ կա պահեստավորված 300 փաթեթ։

Ընդհանուր առմամբ, ծրագրի մեկնարկից ի վեր հավաքագրվել է 2 մլն 498.300 դրամի դրամական աջակցություն, որից 300.000 դրամը նպատակային՝ «Թռչունյան տուն» մանկատան նախկին 25 սաների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար: Եղել է նաև 1 մլն 495 հազար դրամի բնաիրային նվիրատվություն։

«150 փաթեթ էլ տրամադրվել է սուպերմարկետներում մեր ակցիայի արդյունքում, որի մոտավոր արժեքը գնահատվում է 1 մլն 800 հազար դրամ։ 900 փաթեթ ծրագիրը ձեռք է բերել Շիրակի մարզպետարանի օգնությամբ, 500 փաթեթ տրամադրվել է «Մի բան անենք» նախաձեռնության կողմից, 300 արկղ Ռուսաստանի հայերի միության նախագահի կողմից։ Առաջիկայում սպասվում է աջակցություն նաև «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից»,- ասաց Կարեն Պետրոսյանը։

Ի դեպ՝ ծրագրին մասնակցելու համար շահառուները կարող են գրանցվել օնլայն՝ shtapognutyun.am կայքում։ Անապահով ընտանիքներին օգնել ցանկացողներն էլ կարող են donate4gyumri.am կայքում առկա հաշվեհամարներին փոխանցումներ կատարել կամ պարենային օգնություն թողնել Գյումրիի մեծ խանութներում ու սուպերմարկետներում տեղադրված հատուկ զամբյուղներում ու սայլակներում։

Ասուլիսի ավարտից հետո ծրագրի պատասխանատուները կամավորների հետ ուղևորվեցին խորհրդանշական՝ 1000-րդ ընտանիքին սոցիալական աջակցության փաթեթներ հանձնելու։ Աջակցությունը տրամադրվեց Լուիզա Սահակյանին ու նրա երեք անչափահաս երեխաներին։ Լուիզան տարբեր քաղաքացիների տներում օրավարձով հավաքարար է աշխատել, կորոնավիրուսի հետևանքով զրկվել եկամուտից, ինչից հետո էլ դիմել է նախաձեռնությանը։

Ծրագրի պատասխանատուները նշեցին նաև, որ արտակարգ դրության ավարտից հետո պատրաստակամ են ուսումնասիրված 3000 ընտանիքների արխիվն ու կայքը փոխանցել սոցիալական ոլորտով զբաղվող որևէ կառույցի:

Էմմա Չոբանյան