Բրյուսելի գագաթաժողովից առաջ. ինչպե՞ս է ազդում Կատալոնիայի ճգնաժամը ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման հեռանկարի վրա. քննարկում

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

«ԲՐՅՈՒՍԵԼԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ ԱՌԱՋ. ինչպե՞ս է ազդում Կատալոնիայի ճգնաժամը ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման հեռանկարի վրա»

Թեպետ Հայաստանը եւ Եվրամիությունը համաձայնեցրել են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» տեքստը ու հրապարակել այն, սակայն կողմերից հնչող ոչ միանշանակ հայտարարությունները կասկած են հարուցում դրա կնքման հստակ ժամկետների վերաբերյալ: 

Ի սկզբանե նշվում էր, որ այս տարվա նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովում Հայաստանը եւ Եվրամիությունը կստորագրեն նոր շրջանակային համաձայնագիրը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անգամ հայտարարեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն Արեւելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից կարող է լինել:

Սակայն, Կատալոնիայում ծավալված ճգնաժամը որոշ մտահոգություններ ի հայտ բերեց, և հայկական կողմը՝ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով, սկսեց ուղերձներ հղել Եվրամիությանը առ այն, որ Բրյուսելի գագաթաժողովում ընդունվելիք հռչակագրում, եթե անդրադարձ լինի ԱլԳ տարածաշրջանի հակամարտություններին, մասնավորապես՝ ԼՂ հակամարտությանը, ապա Կատալոնիայի ճգնաժամը ոչ մի կերպ չպետք է ազդի այս հարցում ԵՄ դիրքորոշման վրա և խաթարի հակամարտությունների հարցում ԵՄ ընդունած առանձնացված քաղաքականությունը: 

Փորձագետները շեշտում են նաև, որ շրջանակային համաձայնագրի ստորագրումը դեռեւս չի նշանակում, որ այն միանգամից կյանքի է կոչվելու: Այն դեռ պետք է անցի բավականին երկար վավերացման գործընթաց ՀՀ-ում եւ Եվրամիության անդամ բոլոր պետություններում: Այս գործընթացում, որն, ըստ մասնագետների կանխատեսումների կարող է տեւել մեկ տարուց ավելի, հնարավոր է առաջանան նոր բարդություններ: Օրինակ, Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ ԵՄ անդամ երկրներից Հունգարիայի հետ։ Այդ կապերը խզվեցին Բուդապեշում ՀՀ Պն սպա Գուրգերն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո:

Ի՞նչ ակնկալել Արեւելյան գործընկերության երկրների ղեկավարների Բրյուսելի գագաթաժողովից, ինչպե՞ս են Կատալոնիայի ճգնաժամը եւ ԵՄ անդամ որոշ պետությունների հետ դիվանագիտական շփումների բարդություններն ազդելու ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրման և վավերացման հեռանկարի վրա, արդյոք հնարավո՞ր է ստորագրման ժամկետի փոփոխություն: 

Այս հարցերի հնարավորինս բազմակողմանի անդրադառնալու նպատակով «Հոդված 3» ակումբը կազմակերպում է հանրային քննարկում «Բրյուսելի գագաթաժողովից առաջ. ինչպե՞ս է ազդում Կատալոնիայի ճգնաժամը ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման հեռանկարի վրա» թեմայով:

Բանախոսներն են.

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ _ ՀՀ ԱԺ աարտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ _ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆ _ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ

ԱՐԹՈՒՐ ՂԱԶԻՆՅԱՆ _ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար