Գավառի հիվանդանոցում կատարվածի վերաբերյալ Ոստիկանության պարզաբանումները հարցերի տեղիք են տալիս

Լուրեր

27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
Բոլորը

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը Գավառում երեկ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հաջորդ օրը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել»։

Հիշեցնենք, որ Ոստիկանապետի՝ հիվանդանոցում չլինելու մասին մի հաղորդագրություն էլ երեկ կեսգիշերի մոտ տեղադրվեց Ոստիկանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ապա րոպեներ անց հեռացվեց։ Այդ հաղորդագրությունում, սակայն, չկար պնդում, որ Գավառի հիվանդանոցում որևէ մեկը չի սպանվել։ Եվ ահա՝ ոստիկանության այս պարզաբանումները մի շարք հարցերի տեղիք են տալիս։

1.Նախ՝ ինչո՞ւ է հանրությանը պաշտոնական տեղեկատվություն տրամադրում կատարվածից մեկ օր անց միայն, հընթացս էլ լրատվամիջոցներին մեղադրելով չճշտված տեղեկատվություն տրամադրելու մեջ։

2. Ինչո՞ւ չի նշվում՝ արդյոք Գավառի հիվանդանոցը հարձակման պահին հսկվել է ոստիկանների կողմից։ Եթե այո՝ քանի՞ ոստիկան է եղել այդ պահին հիվանդանոցում, և, ամենակարևորը՝ ինչո՞ւ նրանց կողմից չի կասեցվել հարձակումը։

3․ Ինչո՞ւ հստակ տեղեկատվություն չի տրամադրվում՝ արդյոք հարձակվողները վնասվածքներ հասցրել են հիվանդանոցում գտնվողներին, ինչ ծանրության վնասվածքներ, քանի հոգու։

4. Ինչո՞ւ երեկ գիշերը տարածված հաղորդագրության մեջ չկար նշում, որ հիվանդանոցում որևէ մեկը չի սպանվել, արդյոք պատճառն այն չէ, որ այդ պահին չկար վստահություն, որ հիվանդանոցում վնասվածքներ ստացածների կյանքին այլևս վտանգ չի սպառնում։

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե կատարվածի պահին որտեղ է գտնվել անձամբ ոստիկանապետը, դա, թերևս, առաձնապես էական չէ։ Գտնվել է նա հիվանդանոցո՞ւմ, որտեղ նա և նրա ենթակաները չեն կարողացել պատշաճ կերպով կատարել իրենց աշխատանքը ու կասեցնել հարձակումը, թե՞ եղել է այդ վայրից մի քանի հարյուր մետր հեռու՝ դրանից հարցի էությունը չի փոխում։

Ինքնին այն փաստը, որ ոստիկանական այդքան ուժերի և անձամբ ոստիկանապետի ներկայությունը քաղաքում չի հանդիսացել զսպիչ գործոն, առավել քան խոսուն է։