ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերի ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 11-ը ներառյալ. Պուտինի ելույթի հիմնական կետերը

Լուրեր

18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
Բոլորը

Ռուսաստանում ոչ աշխատանքային օրերի ռեժիմը երկարաձգվել է՝ մինչև մայիսի 11-ը ներառյալ: Կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցով այսօրվա խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ այդ ժամանակաընթացքում պետք է խստորեն հետևել կանխարգելիչ միջոցառումներին:

ՏԱՍՍ-ը ներկայացրել է խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահի ելույթի առանցքային կետերը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պուտինը նախարարների կաբինետին հանձնարարել է մայիսի 12-ից սահմանափակումների ռեժիմից դուրս գալու չափորոշիչներ մշակել: Նա նաև ընդգծել է, որ բոլոր սահմանափակումներն ամբողջ երկրում միանգամից չեն վերացվելու, և «առջևում դժվարին ճանապարհ կա» անցնելու:

Կառավարությանը հանձնարարվել է նաև առաջիկայում բիզնեսին և քաղաքացիներին աջակցության միջոցառումների նոր փաթեթ մշակել: Նախագահը նշել է, որ նախարարներն ու նահանգապետերն անձնական պատասխանատվություն են կրելու այդ միջոցառումների իրականացման համար:

Առողջապահության նախարարությանը ՌԴ նախագահը հանձնարարել է իրավիճակի անդադար մոնիթորինգ անցկացնել՝ և՛ ամբողջ երկրում, և՛ դաշնության յուրաքանչյուր սուբյեկտում՝ հաշվի առնելով, որ իրադրությունը գրեթե ամեն օր է փոխվում:

Վլադիմիր Պուտինը, միաժամանակ, առաջարկել է ապրիլի 28-ը ՌԴ-ում Շտապօգնության աշխատակցի օր հռչակել:

Խոսելով կորոնավիրուսի տարածման մասին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանում հաջողվել է արգելակել համաճարակի տարածումը, ինչն ընդհանուր աշխատանքի, միլիոնավոր քաղաքացիների պատասխանատվության արդյունք է: Նա, սակայն, նշել է, որ իրադրությունը շարունակում է բարդ մնալ:

«Ամեն օր հիվանդության նոր դեպքերի բացահայտումը համեմատաբար կայունացել է: Բայց դա չպետք է մեզ հանգստացնի, իրավիճակը շարունակում է բարդ մնալ: Մասնագետներն ու գիտնականներն ասում են, որ պիկը դեռ չի անցել»,- նշել է ՌԴ նախագահը: