Ինչպես ճգնաժամից փրկել պետությունը․ իշխանությունն ու ընդդիմությունը սուր բանավիճում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 21:05
ԿԸՀ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
11.06.2026 | 20:50
ԵՄ-ն կբացի միության անդամակցության առաջին կլաստերը Ուկրաինայի և Մոլդովայի հետ
11.06.2026 | 20:39
Փաշինյանի «անձնական ողբերգությունը»․ Անի թաղամասից մինչև արտահերթ ընտրություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 20:30
ԱԺ-ում հենակետ ունենալը կուժեղացնի մեր պայքարը․ մանդատ վերցնելով՝ չի դադարելու պայքարը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 20:30
Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ 3 ավտոմեքենա վնասվել է
11.06.2026 | 20:25
Սամվել Կարապետյանը «Հայաստան» հիմնադրամին 70 միլիոն դոլարի նվիրատվության չի արել․ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը ուռճացված է
11.06.2026 | 20:10
Էդ զենքերն էս գործի հետ կապ չունեն, դրանք ու փամփուշտներն օրինական են, որսորդական. Արթուր Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 19:56
Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդանում և Սևանում
11.06.2026 | 19:50
Բաքվի դատարանը երկարաձգել է Ադրբեջանի ընդդիմության առաջնորդի ու հեղաշրջման համար մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի կալանքը
11.06.2026 | 19:45
Ոչինչ ավարտված չէ․ եթե ԲՀԿ-ն անցնի՝ ՔՊ-ն չի ունենա սահմանադրական մեծամասնություն և 3/5-րդ․ դա հոգեբանական պահ է․ Արմեն Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 19:28
Ի՞նչ կապ ունի Լիդյան այդ զենքերի հետ. ո՛չ մի կապ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վրդովվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 19:15
3500 մասնակցից՝ միայն 70-ը… Global Bridge-ում կայացավ «The Magic of English» մրցույթի եզրափակիչ փուլը
11.06.2026 | 19:03
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.06.2026 | 18:53
ԱՄԷ առաջնորդները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին
11.06.2026 | 18:44
Կայա Կալլասը կարող է լքել պաշտոնը․ Ֆրանսիան և Գերմանիան ցանկանում են բարեփոխել ԵՄ դիվանագիտական ​​ծառայությունը․ FT
Բոլորը

Օրեցօր Հայաստանում տեսանելի է դառնում կորոնավիրուսի բերած տնտեսական ճգնաժամը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ էներգետիկ համակարգը կանգնել էր կոլապսի եզրին այն բանից հետո, երբ հազարավոր հարուստ ու աղքատ բաժանորդներ չէին վճարել էլեկտրաէներգիայի ու գազի վարձերը՝ լսելով իր հավաստիացումը, թե արտակարգ դրության ընթացքում անջատումներ չեն լինի. «ՀԾԿՀ-ն մեր առաջ հարց է դնում, որ եթե այսպես գնանք, սա նշանակում է՝ ոչ թե մեր ընտրությունը լինելու է առանձին մարդկանց գազն ու հոսանքը անջատելը, այլ հետևյալը՝ երկրում հոսանք, գազ կա՞, թե` չկա։ Համաձայնություն տվեցինք, որ ՀԾԿՀ-ն և մատակարարները կոշտացնեն դիրքորոշումները»:

Կոշտացումները մարդկանց ստիպել են վճարել 7 միլիարդ դրամի պարտք՝ վերականգնվելու անջատված կոմունալ ծառայությունները։ Ըստ վարչապետի՝ այդպիսով համակարգը փրկվել է կոլապսից։ Փաշինյանն այսօր արձագանքեց ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի՝ կես միլիոն ընտանիքի 100 000 դրամ բաժանելու առաջարկին․ «Հա՛, բաժանենք ժողովրդին, դրանով լուծվելո՞ւ է հարցը, ով գիտի՝ ինչ է լինելու դրանից հետո, գանձարանում փող չլինի, մենք գիտե՞նք ինչքան փողի կարիք ենք ունենալու։ Մենք գիտե՞նք մեր կենսական կարիքները որոնք են լինելու։ Շատ հեշտ է ասելը»։

Մինչդեռ Մարուքյանն անդրդվելի է։ Ասում է՝ կառավարությունը ձախողել է կորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագրերը, պարզ օրինակ՝ չեն կարողանում տեղորոշել իրականում կոմունալները վճարել չկարողացող մարդկանց։ Սա, ի դեպ, ընդունեց նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ դա կառավարության բացթողումներից է։ Մինչդեռ, ըստ Մարուքյանի, կա 300 միլիարդ դրամի խնայողություն, ինչը պետք է ուղղել քաղաքացիներին հենց այսօր։

«Մոտ 200 միլիարդ դրամ ազատ փող կա, դա ժողովրդի փողն է, որը չի ուզում տալ մարդկանց, դրա վրա նստած ասում ա՝ փող չկա։ Իրենք ինչ են ասում՝ էս փողը պահենք, նստած մնանք, հարկերը քիչ է հավաքագրվելու տեղը դնենք, ես ասում եմ փողը տվեք մարդկանց ապրեն, շրջանառվի, փողի մեծ մասը գալու է բյուջե»։

Այսօր խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվեց 2020 թվականի բյուջեի նախագծում փոփոխություն իրականացնելու հարցը։ Այս տարի Հայաստանում սպասվում է տնտեսության կանխատեսված 4․9% աճի փոխարեն անկում՝ 6․9%-ի չափով։ Պետությունը 260 միլիարդ դրամի լրացուցիչ պարտք կվերցնի, նախ, քանի որ այս տարի 169 միլիարդ դրամով քիչ հարկ կհավաքվի, և հետո՝ նպատակ են դրել ֆինանսական ներարկումով արագ վերականգնել տնտեսությունը։

«150 միլիարդ դրամանոց փաթեթ է առաջարկվում հաստատել։ Այն  միջոցառումները, որ իրականացվում են հակազդելու համավարակի հնարավոր տնտեսական, ֆինանսական հետևանքներին, պետք է լինեն հասցեական և ժամանակին, հակառակ դեպքում՝ դրանց արդյունավետությունը կլինի չափազանց ցածր, և չեն ծառայի իրենց նպատակին»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

Տնտեսություն ուղղվելիք 150 միլիարդ դրամից 25-ական միլիարդ դրամ կհատկացվի տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծման, 80 միլիարդ դրամ՝ տնտեսական երկարաժամկետ ծրագրերի ֆինանսավորման նպատակով, 20 միլիարդ դրամը պահուստային միջոցներն են։ Ատոմ Ջանջուղազյանը նկատեց՝ պետք է տնտեսություն ուղղվի այնքան գումար, որքան նա ունակ է կլանել։ Ընդդիմադիրներն անբավարար են համարում աջակցության գումարի չափը։

«Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանը նշեց․ «Այն 380 միլիարդ դրամը գոյացել է չծախսման արդյունքում, ինչը անցած տարվա թերակատարման արդյունք է եղել, հետևաբար՝ մեր տնտեսությունը պատրաստ է եղել, կառավարությունը գիտակցել է, ծրագրեր է առաջադրել, որը չի կատարել, և գումարներ են գոյացել։ Տնտեսությունը ի վիճակի է կլանման այդ գումարները, առավել ևս այս պայմաններում, երբ դա վերածվելու է սպառման ու դառնալու է հարկ»։

Ըստ Ֆինանսների նախարարի՝ 150 միլիարդ հակաճգնաժամային աջակցման գումարից 48 միլիարդ դրամն արդեն իսկ հասանելի է քաղաքացիներին։ Սակայն ընդդիմադիր պատգամավորները նկատեցին՝ 48 միլիարդն էլ ամբողջությամբ չի հասել քաղաքացիներին, հակառակը՝ շատերն իրավունք ունեն, բայց չեն կարողանում ստանալ իրենց բաժին գումարը։

«Մեկուկես ամսվա արտակարգ դրության պայմաններում կառավարության կողմից ներարկել ընդամենը այսքան փոքր թիվ, համաձայնվեք՝ սա չնչին ներարկում է, և ակնկալել, որ հակաճգնաժամային մեծ արդյունքներ կարող ենք ունենալ, տեղին չի լինի»,- ասաց Արկադի Խաչատրյանը։

Ընդդիմադիրների առաջարկը՝ ավելի շատ փող բաժանել ժողովրդին՝ 100 միլիարդի չափ, այսինքն՝ կրկնակի ավելի, քան կառավարության նախատեսածն է, իշխող «Իմ քայլից» պոպուլիզմ որակեց Ալեն Սիմոնյանը․ «Որովհետև էդ ինչ էսօր առաջարկվում է, արվում է՝ էն տրամաբանությամբ, որը պետությունը ճիշտ է գնահատում։ Նենգափոխելով, ֆոկուս-պոկուսներ անելով ոչ ոք առաջ չի գնա, ես էլ առաջարկում եմ 250 բաժանենք, լավ ա հնչում։ Պոպուլիզմ ա նաև գիտե՞ք ինչը, քաղաքական կուսակցության կողմից անելը հետևյալը՝ իմանալ ինչ ծրագիր է անում կառավարությունը, հետո ասել՝ ես ասեցի, արեցին։ Ասում են՝ մեծ 20-յակը իր քաղաքական օրակարգը էդ քաղաքական գործչի հետ ա ճշտում, նոր անում ա։ Լուրջ չի կլասիկ քաղաքական գործչի համար, ու դա միանշանակ է»։

Ալեն Սիմոնյանը «Լուսավոր Հայաստանին» էժան դիվիդենտ հավաքելու համար մեղադրեց ու համեմատեց «Օրինաց երկրի» հետ, որը խոստանում էր ավանդների վերադարձ, ու պարբերաբար հայտնվում ԱԺ-ում։

Ընդդիմությունից պատասխանը չուշացավ. «Պոպուլիզմն էն ա, որ մարդը հիմա 1․5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող ֆիննախը ասում ա՝ փող չկա, չենք տալիս, նույնն էլ վարչապետը։ Կառավարությունը չի կարող ստանալ 1․5 միլիոն դրամ աշխատավարձ, երբ ունի 300 միլիարդ դրամ խնայողություն և 100 միլիարդ դրամ չի ուզում սրսկել տնտեսության մեջ»։

Ի դեպ, կառավարությունում կանխատեսում են, որ կորոնավիրուսային ճգնաժամը կարող է ձգվել շուրջ մեկ տարի։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պարետի որոշմամբ այսօրվանից սահմանափակումները քայլ առ քայլ կհանվեն։ Առաջիկա 10 օրերին կբացվեն տնտեսական գործունեության բոլոր տեսակները, պայմանով՝ պահպանել անվտանգության կանոնները։ Սահմանափակումները կմնան կրթական համակարգում։ Կան լավ նորություններ տանը փակվելուց հոգնածների համար՝ պարետի այսօրվա որոշմամբ կհանվի բնակվելու վայրից ոչ ավելի, քան 1 կիլոմետր հեռու ֆիզիկական վարժություններ, հեծանիվ վարելու արգելքը, կթույլատրվի ընտանիքի անդամներով զբոսանքը՝ տանը 1 կիլոմետր մոտ տարածքում։ Բայց այս ամենը՝ «Տեղաշարժման թերթիկով»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան