Քարաթափում Գլաձոր գյուղում. տան տանիք և ավտոմեքենա է վնասել

Լուրեր

27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
27.08.2026 | 18:14
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչը փոքր բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 18:10
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել // Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 18:03
Հաագայում մահացել է ցեղասպանության համար դատապարտված բոսնիացի սերբ գեներալ Ռատկո Մլադիչը
27.08.2026 | 17:55
38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»
27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 26-ին, ժամը 07:33-ին տեղեկություն է ստացել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին՝ «Սիսական» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչություն մասնագիտացված խումբը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում տեղի է ունեցել քարաթափում. 2 քար (մոտ 0.2 խմ) ընկել է գյուղի 37-րդ փողոցի տներից մեկի վրա՝ վնասելով տանիքը (մոտ 2 քմ), իսկ մոտ 4 խմ ծավալով քարերն ընկնելով վնասել են կայանած «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելին, հետնամասը, 6 մեղվաընտանիք և 9 պտղատու ծառ: Տուժածներ չկան:

Փրկարարները տանիքը ծածկել են բրեզենտե ծածկոցով և քարերը դուրս բերել տնից: