Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. Գոռ Աբրահամյան

Լուրեր

06.07.2026 | 16:11
Հայաստանի վերամշակող արդյունաբերությունը վերջին 9 տարում կրկնապատկվել է․ Փաշինյանը՝ «Իննոպրոմ-2026»-ում
06.07.2026 | 16:03
Ադրբեջանում մարտական ​​ինքնաթիռների, այդ թվում՝ Պակիստանից գնված JF-17C-ի ուսումնական թռիչքներ են անցկացվել
06.07.2026 | 15:50
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը պատերազմից ի վեր առաջին անգամ հանրությանն է ներկայացել․ նա մասնակցելե է Ալի Խամենիի հրաժեշտի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 15:41
Մեծ Բրիտանիան ռուսական ինքնաթիռ է որսացել Արկտիկայում
06.07.2026 | 15:28
Պորտուգալիայում, Հունաստանում, Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհներ են մոլեգնում
06.07.2026 | 15:11
Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցում է «Իննոպրոմ-2026» արդյունաբերական ցուցահանդեսին
06.07.2026 | 14:58
Մալիում ապստամբները խոցել են ՌԴ ՊՆ-ի «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 14:49
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
06.07.2026 | 14:37
Զելենսկին արձագանքել է Կիևին ռուսական զանգվածային հարվածին․ Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է խնդրել
06.07.2026 | 14:26
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
06.07.2026 | 14:18
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
06.07.2026 | 14:05
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանի ափի 3100 քմ հողամասի վարձակալության պայմանագիրը
06.07.2026 | 13:53
ՌԴ-ից այսօր Ադրբեջանի տարածքով պրոպան գազ կուղարկվի Հայաստան
06.07.2026 | 13:48
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
06.07.2026 | 13:33
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Բոլորը

Երևան քաղաքի Մուշ թաղամասում ապրիլի 24֊ի երեկոյան փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ, դատախազի հանձնարարությամբ երեկ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով։ Նախնական քննության շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ դատավարական և օպերատիվ- հետախուզական գործողություններ։

Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հստակեցված են տուժողների, միջադեպին մասնակից, առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց հիմնական շրջանակը, միջոցներ են ձեռնարկվում վերջիններիցս մի քանիսին հայտնաբերելու ուղղությամբ։

Հետագա լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները, ստուգման առարկա են բոլոր հնարավոր շարժառիթները։

Քննության ընթացքի և արդյունքների մասին հընթացս թույլատրելիության սահմաններում կտրվի համապատասխան տեղեկատվություն»։