Սաակաշվիլին՝ Ուկրաինայի փոխվարչապետի թեկնածու. ինչպե՞ս են արձագանքել Կիևում ու Թբիլիսիում

Լուրեր

13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին չի հաջողվել Ուկրաինայի Գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամներին համոզել փոխվարչապետի պաշտոնում նշանակման համար իր օգտին քվեարկել։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Պրավդա»-ն՝ վկայակոչելով իշխող խմբակցության իր աղբյուրներին:

Պարբերականի փոխանցմամբ՝ որևէ հարցի համար քվեարկելու որոշումը կայացվում է, երբ կա խմբակցության 70%-ի աջակցությունը, իսկ Սաակաշվիլին Ուկրաինայի իշխող կուսակցությունում այժմ նման աջակցություն չունի, և պետք է ձայներն այլ խմբակցություններից հավաքի։

Նշվում է, որ Սաակաշվիլին ապրիլի 23-ին խմբակցության պատգամավորների հետ ունեցել է հանդիպում, որի ընթացքում քննարկվել է փոխվարչապետի պաշտոնում նրա հնարավոր նշանակումը։ Նա ներկայացրել է, թե երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն ինչ աշխատանքային ուղղություն է հանձնարարել։ Սաակաշվիլին նաև պատասխանել է պատգամավորների հարցերին՝ երկրում բարեփոխումների ու առաջխաղացման վերաբերյալ։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ էլ՝ Կիևում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն նշել է, թե Վրաստանի նախկին նախագահին Ուկրաինայի փոխվարչապետ նշանակելը Վրաստանում կարող են ընկալել որպես ոչ բարեկամական և անընդունելի քայլ: Նա հայտարարել է, որ եթե Սահակաշվիլին ստանձնի Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը, ապա Թբիլիսին իր դեսպանին հետ կկանչի Կիևից։

Հիշեցնենք, որ 2017-ին Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել էր Ուկրաինայի քաղաքացությունից, ինչից հետո նա Լեհաստան էր արտաքսվել։ 2019-ի մայիսին, Ուկրաինայի նախագահ ընտրվելուց հետո, Վլադիմիր Զելենսկին վերադարձրել էր Սաակաշվիլիի քաղաքացիությունը։ Օրեր առաջ էլ՝ ապրիլի 22-ի, հայտնի էր դարձել, որ Զելենսկին նրան փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է արել, որից Սաակաշվիլին չի հրաժարվել։

«Պրավդա»-ի տեղեկություններով՝ «Ժողովրդի ծառա» կուսակցությունում կանխատեսում են, որ ապրիլի 28-29-ը Ուկրաինայի Գերագույն ռադան կարող է կողմ քվեարկել Սաակաշվիլիի՝ բարեփոխումների հարցերով փոխվարչապետի նշանակմանը։

Նելլի Մելքոնյան