Հայկական երկու պետությունների գոյությունը մեր ժողովրդի հարստությունն է. Արա Բաբլոյան

Լուրեր

15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արա Բաբլոյանը բացման խոսքով է հանդես եկել Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ:

 

«Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը նույն արդյունավետությամբ կշարունակի միջպետական ու միջխորհրդարանական օրակարգում գտնվող հարցերի քննարկումը և հայկական երկու պետությունների միջև միջխորհրդարանական կապերի զարգացումն ու ամրապնդումը:

Արցախ կատարած իմ վերջին այցից, որն ինձ համար առաջինն էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներից, ստացած տպավորություններից համոզվեցի, որ Արցախի ժողովուրդը շարունակում է անվերապահորեն տնօրինել իր ճակատագիրը` նպատակաուղղված ընթանալով ընտրած ճանապարհով:

Մենք բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տերն ու տնօրինողը: Մեր դիրքորոշումը հստակ է՝ որևէ հարթակում կամ ատյանում, որևէ ձևաչափով չի կարող ընդունվել այնպիսի որոշում, որն անընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար կամ կսպառնա նրա անվտանգությանը: և Հայաստանի, և Արցախի հանրապետությունների իշխանությունները նախագահների մակարդակով բազմիցս են հայտարարել, որ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Պետք է ճանաչվի ու հարգվի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատորեն որոշելու իրավունքը և երաշխավորվի նրա անվտանգությունը: Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին և անընդունելի են: Շուրջ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, որը կարևոր քայլ էր բանակցային գործընթացի ակտիվացման համար: Սակայն բանակցություններում իրական առաջընթացի հասնելու համար Ադրբեջանը նախևառաջ պետք է հրաժարվի Արցախն անգամ տեսականորեն իր կազմում պատկերացնելու մտքից:

Մենք այսօր առաջին նիստն ենք անցկացնում Հայաստանում և Արցախում ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո: Սահմանադրության փոփոխություններն անհրաժեշտ են պետության ավելի արդյունավետ կառավարման և ժողովրդավարության մակարդակի բարձրացման համար: Հանրաքվեների արդյունքում Արցախում և Հայաստանում ընտրվել է զարգացման այն ճանապարհը, որը լավագույնս է համապատասխանում երկրի ներքին և արտաքին առանձնահատկություններին ու քաղաքացիների կարիքներին:

Անշուշտ, հետսահմանադրական գործընթացները Հայաստանում և Արցախում ունեն ընդհանրություններ ու առանձնահատկություններ: Այսօրվա բանախոսները, թերևս, ավելի մանրամասն կանդրադառնան այս հարցին:

: Մենք պարտավոր ենք պաշտպանել և զարգացնել այն` համատեղ ջանքերով ու գործողություններով, տնտեսական ու անվտանգության համակարգերի միասնական հզորացմամբ և ամրապնդմամբ: Համոզված եմ, որ այսօրվա մեր հանդիպումը կապերի ու հարաբերությունների սերտացման, տեղեկատվության փոխանակման, համատեղ գործողությունների ռազմավարությունն ու մարտավարությունը համակարգելու ևս մեկ հնարավորություն է, որը մենք կօգտագործենք արդյունավետ կերպով»: