Ուռուցքաբանության կենտրոնի 15 բուժաշխատողներ մեկուսացվել են՝ վարակված պացիենտի հետ շփվելու պատճառով

Լուրեր

05.12.2025 | 12:10
Չեմ կարծում՝ Վեհափառին կալանավորելու դեպքում եկեղեցու հետևորդների համար որևէ բան կփոխվի․ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 12:02
Արշակ արքեպիսկոպոսը 2 ամսով կալանավորվեց // Փաշինյանը Գյումրիում պատարագի կմասնակցի. ԼՈՒՐԵՐ
05.12.2025 | 11:53
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
05.12.2025 | 11:44
«Հանրապետական» ստադիոնի հյուրերի սեկտորի պատնեշները վերանորոգվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 11:38
Գրպանը «պլան» գցելն այլ հաստատություններին հատուկ գործընթաց է․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 11:26
ԱԱԾ-ն ոչ մի տեղ չի գնում․ ՔՊ-ականը՝ կաթողիկոսի անունը զեղչելու «հորդորների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 11:18
ԱԱ․ 3 հայ բռնցքամարտիկ անցել է հաջորդ փուլ
05.12.2025 | 11:10
Ալիևը կրկին խոսել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի և նրանց վերադարձի իրավունքի մասին
05.12.2025 | 10:59
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
05.12.2025 | 10:45
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից ստացված տեղեկության հիման վրա, ոստիկանները անօրինական միգրացիայի դեպք են բացահայտել
05.12.2025 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ
05.12.2025 | 10:20
Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի ու այլ գերիների փաստաբանները Բաքվի դատարանին խնդրել են արդարացնել նրանց
05.12.2025 | 10:11
Նավթի գներն աճել են
05.12.2025 | 09:56
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազություն
05.12.2025 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժանձնակազմի որոշ աշխատակիցների մեկուսացրել են՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ շփվելու համար: Այս մասին Factor.am-ին փոխանցեց կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը: «Հստակ թիվը չեմ կարող ասել, կարծեմ 15 հոգու են մեկուսացրել»,- ասաց նա:

Տնօրենի տեղակալը հայտնեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնից կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող պացիենտի են տեղափոխել Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Ինչի արդյունքում էլ բուժանձնակազմից որոշ անդամների ստիպված են եղել մեկուսացնել: «Մեկ անգամ նրան թեստավորել են «Էրեբունի» ԲԿ-ում՝ այնտեղ բացասական է եղել: Հետո մեր մոտ են արել՝ հաստատվել է»,- ներկայացրեց փոխտնօրենը՝ հավելելով, որ վարակված քաղաքացուն տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Հարցին՝ արդյո՞ք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժաշխատողներին թեստավորել են, Արթուր Ավետիսյանն ասաց, որ ըստ ընթացակարգի, կթեստավորեն:

Նարեկ Կիրակոսյան