Ցավս չի կարող լռել, այն արյանս մեջ է աղմկում. Նորքի տուն-ինտերնատի բնակիչները միացել են ոգեկոչմանը
Այսօր՝ ապրիլի 23-ին՝ երեկոյան ժամը 9-ին, ղողանջեցին եկեղեցու զանգերը ու բոլորիս հայացքն ուղղվեց դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:
Երևանցիներն իրենց բնակարանների լույսերն անջատած մոմեր վառեցին լուսամուտներին կամ հեռախոսի լույսերն ուղղեցին հուշահամալիր. այսպիսին էր ՀՀ կառավարության որոշումը համավարակի այս օրերին:
Մոմավառությանը միացել են Նորքի տուն-ինտերնատի բնակիչները ևս: «Ցավս չի կարող լռել, այն արյանս մեջ է աղմկում». գրված է տուն-ինտերնատի ֆեյսբուքյան էջում՝ հրապարակված այս խոսուն նկարի ներքո: