Հայաստանում օլիգարխները հիասթափվելու կամ դժգոհելու առիթ դեռ չունեն. Արտավազդ Բայաթյան

Լուրեր

04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կարծում եմ՝ Հայաստանում օլիգարխները հիասթափվելու կամ դժգոհելու առիթ դեռ չունեն. գուցե միայն կաշկանդվում են, որ իրենց զգալի մասը նախկինում նաև քաղաքական գործունեությամբ էր զբաղված, իսկ հիմա շատերին դուրս են թողել քաղաքական դաշտից, ասել են՝ գնացեք-զբաղվեք ձեր բիզնեսով»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր Հայաստանում հիասթափվածների առկայությանը: Փաշինյանի խոսքով՝ հիասթափված են նաև օլիգարխները, որոնք հեղափոխության արդյունքում զրկվել են իրենց արտոնություններից:

Երգչի համոզմամբ՝ Հայաստանում օլիգարխները զրկված են նախկինում ունեցած մի շարք հնարավորություններից, բայց դա չի նշանակում, թե նրանց փողը, այդ թվում՝ ապօրինի կերպով ձեռք բերված գումարը, պակասել է:

«Օրենքի ուժը դեռ նրանց չի հասել: Դա արագ իրականացվող գործընթաց չէ. զարգացած երկրները շատ երկար ճանապարհ են անցել՝ դրան հասնելու համար»,- նկատեց մեր զրուցակիցը:

Ըստ Փաշինյանի` հիասթափվածների թվում են նաև կոռուպցիոն համակարգի մաս հանդիսացողները, որոնց այսօր կաշառքի ու կոռուպցիայի պահին բռնում են, մինչդեռ նախկինում նրանք համոզված էին, որ իրենց չեն բռնի:

«Ճիշտ է, արդեն երկու տարի է՝ Հայաստանում համատարած կոռուպցիա առկա չէ, բայց դա չի նշանակում, թե Հայաստանում առհասարակ, կոռուպցիա չկա: Այդպիսի բան չի էլ կարող լինել: Նախ՝ մեր պետական համակարգերում, ներքին օղակներում շատերը չեն փոխել իրենց գործելաոճը, բացի այդ՝ հասարակ քաղաքացիներից շատերը դեռ այսպես են մտածում. «Այ մարդ, դե առաջ լավ էր էլի, փողը տալիս էի, գործերս առաջ էր գնում»:

Պետք է նախ և առաջ ազատվել այս մտայնությունից»,-  եզրափակեց երգիչը:

Աննա Բաբաջանյան