Կորոնավիրուսը չի նահանջում՝ 1 օրում 72 նոր դեպք. արգելափակված համայնքների թիվն ավելանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Եթե կորոնավիրուսի այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք: Այս մասին օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Միայն այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք։

Ընդհանուր առմամբ մեզ մոտ գրանցված մահերի քանակը կազմում է 22 դեպք, հաստատված դեպքերը 1473-ն են։

Փաստացի բուժում է ստանում 816 անձ։ Երեկ նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակվածների մեջ  երեխաների թիվը կազմում է 28, իսկ հղիներինը՝ 4։

Եթե վարակի տարածման առաջին օրերին շատերի համար շոկային էր Էջմիածին քաղաքի մուտքն ու ելքը փակելու որոշումը, ապա այժմ կորոնավիրուսի հետևանքով համայնքներ փակելը դարձել է ոչ արտառոց երևույթ։

Մարտի 31-ին հայտարարվեց, թե փակվում է Չարենցավանի մուտքն ու ելքը, որոշումը, սակայն, նույն օրը րոպեներ անց չեղարկվեց։

Ապրիլի 16-ին պարետի որոշմամբ փակվեց Արարատի մարզի Նորաշեն համայնքի մուտքն ու ելքը։

Ապրիլի 18-ին փակվեցին Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի մուտքերն ու ելքերը։ Ապրիլի 21-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մուտքն ու ելքը։

Հայաստանի բոլոր մարզերում կան վարակակիրներ, այս պահին ամենաշատ դեպքերը Արարատի մարզում են. 233 դեպք, մահվան՝ 4 դեպք։

Մինչև ապրիլի 17-ը հայտարարվում էր, թե Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի վրակակիր չկա, սակայն պարզվեց, որ ուղղակի մարդկանց չէին թեստավորել։

Երեք օրվա ընթացքում վարակակիրների թիվը Գեղարքունիքում հասավ 40-ի, կան 50-ից ավելի մեկուսացվածներ և ինքնամեկուսացվածներ։ Վարակի էպիկենտրոնը Վարդենիս քաղաքն է։ Չնայած երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններին, այստեղ չեն պահվել կարանտինի կանոնները և հենց դա էլ դարձել է այսպիսի բռնկման պատճառ։

Մեր տեղեկություններով երեկ թեստավորել են Վարդենիսի ոստիկանության աշխատակիցների, պատասխանները դեռ չկան, բայց ոստիկաններից մեկի ընտանիքի անդամների մոտ վարակը հաստատվել է։ Հուսանք, որ բացասական պատասխաններ կլինեն, հակառակ դեպքում կստացվի, որ նաև առաջնագծում է վարակը ներթափանցել, քանի որ տեղի ոստիկանները նաև առաջնագիծ են բարձրանում։

Վարակի աղբյուրը հանդիսացել է Վարդենիսի պոլիկլինիկայի բժիշկը, պարզվել է, որ վարակվածներ կան նաև Վարդենիսի հիվանդանոցում։ Նշենք, որ վարակակիր բժիշկները շփվել են նաև հիվանդների հետ։

Տեղափոխվելով Երևան, այս օրերին Երևանի փողոցներում ևս հսկողությունը մեծ չէ։ Փողոցներն ու բակերը մարդաշատ են, սուպերմարկետներում անգամ հերթեր են գոյանում։ Ճանապարհներին կարելի է նաև խցանումների հանդիպել։

Արտակարգ դրությունը կշարունակվի մինչ մայիսի 14-ը, իսկ թե ստեղծված պայմաններում ո՞րը կլինի իշխանությունների  հաջորդ քայլը՝ դեռ հայտնի չէ։

Նշենք, որ չնայած կորոնավիրուսի վարակակիրների թիվը Հայաստանում գերազանցում է հազարը, սակայն բուժվածների թիվն էլ փոքր չէ։ 633 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և, ինչպես առողջապահության նախարարը տեղեկացրեց, նրանցից ամենատարեցը 93 տարեկան է եղել։

Լիլիթ Շաբոյան