Երկու պատգամավորները խմբակցությանը չեն տեղեկացրել՝ երաշխավորություն ներկայացնելու մասին. Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 11:41
Տեղական գործակալներն ու նրանց օտարերկրյա տերերը փորձում են մեզ հակադրել Հայաստանին. Կոբախիձե
21.05.2026 | 11:33
Ֆինն Գերագուսյանը ճանաչվել է «Սանդերլենդի» Մ-21 թիմի լավագույն ֆուտբոլիստ. ԼՈՒՍԱՆԿԱՐ
21.05.2026 | 11:25
Հայ-թուրքական ջրային հանձնաժողովները քննարկել են Ախուրյանի և Արաքսի ջրերի օգտագործումը
21.05.2026 | 11:16
Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆ
21.05.2026 | 11:04
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սիզրանի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է․ զոհեր կան
21.05.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 10:52
Իջևանի քաղաքային զբոսայգու ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
21.05.2026 | 10:39
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.05.2026 | 10:23
Հանրայինը կիբերհարձակման է ենթարկվել․ թիրախը եղել է ԵՔՀ-ի գագաթնաժողովը․ հայտարարություն
21.05.2026 | 10:18
«Ասթոն Վիլան» դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.05.2026 | 09:54
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է՝ Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացիություն չի ունեցել, Ալեն Սիմոնյանը հակադարձում՝ ՌԴ ռեգիստրում երեկ է դարձվել ՀՀ քաղաքացի
21.05.2026 | 09:39
Այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվեն՝ մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի շրջանակում․ ՊՆ
21.05.2026 | 09:30
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
21.05.2026 | 09:05
Արթուր Օսիպյանը կալանավորվել է. ՔԿ
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության ոչ թե հինգ, այլ երկու պատգամավոր է երաշխավորություն ներկայացրել մի անձի համար։ Այդ մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա նշեց, որ երկու պատգամավորները խմբակցությանը չեն տեղեկացրել երաշխավորություն ներկայացնելու իրենց մտադրության մասին, թեև նման հարցերը մշտապես նախապես քննարկվում են։

Մակունցը կարծում է՝ խմբակցությանը տեղյակ չպահելը, հավանաբար, կապված է կորոնավիրուսային իրավիճակով. հավաքվելու բարդություն կա։

Հիշեցնենք, որ մամուլում գրվել է այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հինգ պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել Հոլիվուդի հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար։ Մարտիրոսյանի փաստաբան Կարեն Բատիկյանը նշել էր, որ անձնական երաշխավորություն ներկայացրած  պատգամավորներն են՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Հայկ Սարգսյանը, Սիսակ Գաբրիելյանը, Սերգեյ Ատոմյանը և Ռուստամ Բաքոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան