Ապրիլյան քառօրյայի մասնակիցը մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ զինգրքույկում նշում կատարելու հարցով դիմել է դատարան. ՀՔԱ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամիսներ առաջ Ապրիլյան քառօրյայի մի շարք մասնակիցներ ահազանգեցին այն մասին, որ իրենց զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ համապատասխան գրառում չի կատարվել, իսկ որոշ դեպքերում արդեն իսկ կատարված գրառումը ջնջվել կամ այլ գույնի գրիչով անվավեր է դարձվել: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Նշենք, որ ահազանգողները գերազանցապես 2016-ի ձմռանը զորացրվածներն են, որոնք ծառայություն են իրականացրել նույն ժամանակահատվածում ու նույն վայրում, կատարել են նույն աշխատանքները, ինչ 2016-ի ամռանը զորացրվածները, սակայն վերջինների զինգրքույկներում այդ գրառումներն առկա են:

ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը ևս armenpress.am-ին տված հարցազրույցներից մեկում նշել է, որ դրա մասին հարյուրավոր ահազանգեր են ստացվում: Դրանց մի մասի դեպքում, ըստ նախարարի, խնդիրը լուծվել է հօգուտ զինծառայողների, քանի որ զինգրքույկում համապատասխան գրառում սխալմամբ չի կատարվել:

Զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառում ունենալու դեպքում զինծառայողները հնարավորություն են ստանում օգտվելու որոշակի արտոնություններից, այդ թվում՝ ուսման վարձերի զեղչերից:

Այս հարցով 4 զինծառայողներ դիմել են նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Մի մասը բավարարվել է խնդրի վերաբերյալ պազաբանում ստանալով:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այժմ զբաղվում է նրանցից երկուսի գործով: Նրանցից մեկը՝ Ա. Պ.-ն, զինծառայության առաջին վեց ամիսներից հետո ծառայության է անցել ԼՂ ՊԲ Ջաբրայիլի զորամասում, որտեղ էլ գտնվել է ապրիլյան քառօրյայի օրերին:

Իսկ 2016 թ. ապրիլի 3-ից  մասնակցել է Լելե Թեփե բարձունքում տեղակայված դիրքերի պաշտպանությանը, որից հետո 68 օր շարունակ իրականացրել է մարտական հերթապահություն:

2016 թ. հուլիսի 18-ին Ա. Պ.-ը զորացրվել է, սակայն նրա զինվորական գրքույկում ևս մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառում չի կատարվել: