Ում ունեցվածքին դիպչում են, սկսում է ազգային արժեքներից խոսել. Ռուբեն Բաբայան

Լուրեր

15.07.2026 | 19:00
Կհրավիրվի՞ Գարեգին Բ-ն ԱԺ անդրանիկ նիստին․ կանոնակարգը՝ ընդդեմ քաղաքականության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:46
Վաղարշյանի միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
15.07.2026 | 18:42
Արսեն Բեգլարյան. «Այս մակարդակում հեշտ չի լինում»
15.07.2026 | 18:35
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասում
15.07.2026 | 18:26
Կիևը ԵՄ վարկի միջոցներով Չինաստանից ԱԹՍ-ների բաղադրիչներ գնելու թույլտվություն է ստացել․ FT
15.07.2026 | 18:17
Վահե Գևորգյան. «Կարող եմ վստահ ասել՝ «Ելիմայի» դեմ շատ հետաքրքիր հանդիպում է լինելու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:10
TRIPP+ հիմնադրամի ղեկավար է նշանակվել // Փլուզում՝ Կոտայքի ՀԷԿ-ում․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 18:01
Բայրամովը հուլիսի 16-17-ը ՌԴ-ում կլինի․ նրան կընդունի Լավրովը
15.07.2026 | 17:50
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 մեքենա․ Դատախազություն
15.07.2026 | 17:41
Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել․ Թրամփ
15.07.2026 | 17:30
ԱՄՆ-ն 90 րոպեանոց հարվածների նոր ալիք է իրականացրել Իրանի դեմ
15.07.2026 | 17:26
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
15.07.2026 | 17:11
2020-ի աղմկահարույց սպանության գործով հետախուզվող մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
15.07.2026 | 16:56
Շիրակի մարզպետը հանձնարարել է վերանայել պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը
15.07.2026 | 16:41
Ինչ ծավալի ապրանք է Ադրբեջանից Հայաստան ներկրվել այս տարվա վեց ամիսներին
Բոլորը

«Նրանք, ովքեր ապօրինի գույքի բռնագանձման հետևանքով կկորցնեն միլիոններ, մեծ աղմուկ կանեն և համապատասխան ծուղակներ կլարեն նաև քաղաքական դաշտում: Նրանք դա ուղղակի կերպով չեն անի, գույքի մասին չեն խոսի, փոխարենը կարծարծեն բարոյական, ազգային արժեքներին վերաբերող հարցեր: Ի դեպ, ում ունեցվածքին դիպչում են, սկսում է ազգային արժեքներից խոսել»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նշենք, որ ըստ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ՝ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը: Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ ապօրինի գույքի տնօրինումը վնաս է հասցնում ոչ միայն անհատների, այլ ամբողջ հանրությանը:

«Մենք գիտենք, որ, օրինակ, ապօրինի կերպով կառուցված դղյակները ոչնչացրել են հրաշալի կանաչ տարածքներ, Հայաստանը դարձրել են քաղցկեղի բուն»,- նկատեց նա:

Պարոն Բաբայանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությանը՝ հիասթափությունների մասին: Վարչապետը հիասթափություն ապրողների խմբին դասել էր նաև «իր հետ քայլողներին», «ընկեր-բարեկամներին», որոնք ինչ-որ հույսեր են կապել իր՝ իշխանության գալու հետ, բայց որոնց կյանքում դրանից ոչինչ չի փոխվել:

«Թերևս ոմանց թվացել է, որ վարչապետի կայացրած որոշումների վրա մեծ ազդեցություն պետք է ունենան, և երբ դա տեղի չի ունեցել, «նեղացել են»: Շատ բաներ կարող են եղած լինել: Այս ամենն ինձ հիշեցրեց հեղափոխությունից հետո մեծ թվով մարդկանց հոսքը՝ իմքայլական դառնալու համար: Ի՞նչ էր սա՝ գաղափարական մղու՞մ, թե՞ որևէ պաշտոն զբաղեցնելու անհագ ցանկություն: Հուսով եմ, որ մեր երկրում պաշտոնի վերաբերյալ մարդկանց մտայնությունները կփոխվեն, և մարդիկ կհասկանան, որ պաշտոն ստանձնում են մասնագիտական որակներից ելնելով միայն»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան