Ո՞վ պետք է ՀՀ վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ եթերում լինելու մասին. ուղիղ միացման խմբի պատասխանատուի ուշագրավ հարցադրումը

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Հանրային հեռուստաընկերության աշխատակից Վարդան Հակոբյանը պարզաբանում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ուղիղ եթերի կազմակերպման և դրանից հետո կադրից դուրս մնացած հատվածների հրապարակման և տարածման միջադեպի հետ կապված:

«Ես ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն եմ եղել Հանրային հեռուստաընկերության կողմից։ Անձամբ եմ ներկա եղել այն բոլոր նախապատրաստական աշխատանքներին, որոնց հրավիրվել եմ, ապահովել եմ ուղիղ եթերում տեխնիկական անխափան աշխատանքը։ Հանրային հեռուստաընկերությունը դեռ չի արձագանքել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությանը, բայց քանի որ ինքս եմ անմիջականորեն շփվել, տվել, լսել և կատարել բոլոր հրահանգները, հարկ եմ համարում պարզաբանել։

Հուսով եմ, տիկին Մանե Գևորգյանը հասցրել է ծանոթանալ հեռուստատեսության ուղիղ եթերի աշխատանքին, տեխնիկական ազդանշաններին։ Ես և Մանե Գևորգյանը եղել ենք նույն սենյակում։ Ես մասնագիտական հրահանգներ եմ տալիս և կատարում։ Անձամբ եմ տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել․ «Մենք Rec ենք»։ Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին։ Ես ինքս կարող էի հուշել վարչապետին, բայց, ինչպես նշեցի, ես այդ խմբի անդամն եմ եղել՝ տեխնիկական ապահովման տեսանկյունից։ Ո՞վ պետք է ՀՀ վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ եթերում լինելու մասին։ Իմ պրոֆեսիոնալիզը ինձ թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները։ Զարմանալի է, որ տիկին Մանե Գևորգյանի պարզաբանման մեջ այս մասին խոսք չկա։

Սա գլխավոր հարցն է։ Առանց այս հարցին պատասխանելու հապճեպ որոշում կայացնելը և մեղադրելը, իմ կարծիքով, խոսում է կանխակալ վերաբերմունքի մասին։ Ես ինքս եմ բարձրացնում այս հարցը․ գտնվելով նույն սենյակում գործընկներների հետ, հայտնելով նրանց եթեր մտնելու մասին, ուրիշ էլ ո՞ւմ պետք է հայտնեի այդ սենյակում կամ այդ սենյակից դուրս։ Ինքս բազմաթիվ անգամներ կազմակերպել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ միացումները, տեսագրությունները, շտկել եմ մանրամասներ։ Ուղիղ եթերում գտնվող հրահանգը ոչ մի անգամ ինքս չեմ տվել վարչապետին, այլ՝ կազմակերպիչը։ Ես արդեն պարզաբանումներ եմ տվել Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանն ու իմ գործընկներներին։

Եթե այս գիշեր որևէ հետաքննություն, իրավիճակի պարզաբանում և քննարկում է գնացել, որի արդյունքում տիկին Գևորգյանը ներկայացրել է իր մեղադրականը, այդ դեպքում կարող եք համադրել նաև իմ պարզաբանումը։ Ես չեմ ուզում հավատալ, որ այս ծանր օրերին դավեր են նյութվում անձնական հարցեր լուծելու նպատակով։ Անկեղծորեն ցավում եմ կատարվածի համար։ Հատուկ չեմ անդրադառնում այս քողի տակ իրենց տեխնիկական գուրուներ ներկայացնող այլ անձանց պարզաբանումներին։ Ես ամեն օր կազմակերպում եմ ուղիղ միացումներ, իսկ դուք ամեն օր միայն գրում եք այդ մասին»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին ուղիղ եթերում կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների և առաջիկա անելիքների հետ կապված ուղերձ  էր հղել ժողովրդին։ Երեկ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում առկա են կադրեր ուղերձի նախապատրաստական փուլից՝ մինչև ուղիղ եթեր մտնելը։ Մոնտաժված է այնպես, որ Նիկոլ Փաշինյանին փորձել են ներկայացնել ծաղրական կերպարում։

Factor.am-ը անդրադարձել էր միջադեպին՝ մեկնաբանություն վերցնելով  Առաջին ալիքի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից, որը պատասխանել էր՝ չեն պարզել, թե արտահոսքն ինչպես է տեղի ունեցել, երբ պարզեն հրապարակավ կտեղեկացնեն:

Ապա ժամեր անց Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանում էր տարածել, թե վարչապետի ուղիղ եթերի բաց կապուղին տրվել է 8 հեռուստաընկերության:

Իսկ այսօր առավոտյան ՀՀ վարչապետի խոսակ Մանե Գևորգյանը գրել էր, որ վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում Հ1-ից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ: