Առաջին ալիքից արձագանքում են վարչապետի՝ «կադրից դուրս» տեսանյութի արտահոսքին

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Ինչպես հայտնի է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերում կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների և առաջիկա անելիքների հետ կապված ուղերձ հղեց ժողովրդին։

Այսօր համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում կան կադրեր երեկվա ուղերձի նախապատրաստական փուլից՝ մինչև ուղիղ եթեր մտնելը։ Մոնտաժված է այնպես, որ Նիկոլ Փաշինյանին փորձել են ներկայացնել ծաղրական կերպարում։

Հատկանշական է, որ վարչապետի ելույթն ուղիղ եթերում հեռարձակել է Առաջին ալիքը։ Վարչապետի ուղիղ եթերի նախապատրաստական փուլի կադրերի արտահոսքի հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք նրա մամուլի քարտուղար Մանե Գևորգյանից, ով Factor.am-ին փոխանցեց, որ ուղիղ եթերի նախապատրաստական փուլի կադրերի արտահոսքի հանգամանքները պարզվում են, և հանրությանը տեղեկություն կներկայացվի։

Տեսանյութի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաև Առաջին ալիքի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից։ Նա չհերքեց մեր տեղեկությունը, որ տեսանյութը նկարահանել է Առաջին ալիքը։

Հարցրինք՝ արդյո՞ք պարզել են, թե ինչպես է Առաջին ալիքից վարչապետի մասնակցությամբ տեսանյութի արտահոսք տեղի ունեցել, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց. «Ո՛չ, որովհետև դեռ չենք պարզել։ Երբ պարզենք, հրապարակավ կտեղեկացնենք: Եվ կխնդրեմ, եթե ինչ-որ հարցեր ունեք, գրավոր գրեք, վաղն առավոտյան աշխատանքային օր է, ձեր բոլոր հարցերին կպատասխանենք»։

Առաջին ալիքի լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանն էլ, ի պատասխան մեր նույն հարցի, ասաց. «Ես կարող եմ մեկնաբանություն տալ միայն քաղաքական, լրատվական ծրագրերի համար։ Լրատվական ծառայությունն այդպիսի տեսանյութ չի նկարահանել։ Առանց մեկնաբանության»։

Ռոբերտ Անանյան