Արցախում ստացել են ևս 27 քաղաքացու՝ կորոնավիրուսի թեստավորման արդյունքները. վարակը չի հաստատվել

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունից ստացվել են ևս 27 քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսի թեստավորման արդյունքները: Այս քաղաքացիների մոտ նույնպես վարակը չի հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունից ստացվել են ևս 27 քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսի թեստավորման արդյունքները: Այս քաղաքացիների մոտ նույնպես վարակը չի հաստատվել:

Տեղեկացնենք, որ թեստավորված քաղաքացիների մեծ մասը նախօրեին հանրապետական բժշկական կենտրոնում հաստատված դեպքի (բուժաշխատող) հետ շփման շրջանակից են՝ ընտանիքի անդամներ, գործընկերներ, ինչպես նաև մի խումբ քաղաքացիներ, որոնք տարբեր ախտանիշներով դիմել էին բուժհաստատություններ և թեստավորվել:

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս 27 քաղաքացիներից բացի՝ օրվա ընթացքում թեստավորվել էին ևս 28 քաղաքացիներ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ, այսօրվա ընթացքում ստացվել է 55 թեստավորման արդյունք: Բոլորի դեպքում էլ վարակը չի հաստատվել:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 7 դեպք, որոնցից երկուսը բուժվել են»,- ասված է հաղորդագրությունում: