«Բենթլի» վարելն ինչո՞ւ նորմալ չէ, նվիրատվություն են արել, գրպանը գումար դրել, ասել՝ բարեգործությամբ կզբաղվես, դու կօգտագործես․ Նավասարդ Կճոյանի պաշտպան

Լուրեր

14.05.2026 | 10:47
Թրամփ-Սի բանակցություններ Պեկինում. Չինաստանի ղեկավարը զգուշացրել է Թայվանի շուրջ հնարավոր հակամարտության մասին
14.05.2026 | 10:47
Դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորից բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա ու 236 մլն դրամ
14.05.2026 | 10:39
Վթարների պատճառով թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող ավտոբուսներ ուշացումով կաշխատեն
14.05.2026 | 10:30
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 14-ի դրությամբ
14.05.2026 | 10:03
Հենրիխ Մխիթարյանը հերթական տիտղոսն է նվաճել «Ինտերի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14.05.2026 | 09:53
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության 2027-2029 թթ. ծախսային ծրագիրը
14.05.2026 | 09:38
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը
14.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Բոլորը

Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օֆշորային սկանդալի գործով արդեն մի քանի անգամ հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն և հարցաքննվել: Այս մասին Factor.am-ի հարցերին ի պատասխան ասաց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը:

«Երկար է տևում հարցաքննությունը, կիսատ է մնացել, դրա համար են կանչում: Բացարձակապես առերեսում չի եղել, միայն սրբազանին են հարցաքննել»,- ասաց նա:

Փաստաբանի փոխանցմամբ՝ Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում՝ այն որակելով անհիմն և շինծու:

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին հայտարարեց, որ Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդը 2010 թ.-ին իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է) խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու համար, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին (խոսքը Փայլակ Հայրապետյանի մասին է) ձեռք բերել նրան և նրա մերձավորներին պատկանող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, գրավադրել դրանք բանկերից մեկում, ինչի արդյունքում ստացել և անարգել տնօրինել է 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցների: Ըստ ԱԱԾ-ի՝ հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010 թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին: Նշենք, որ օֆշորային սկանդալում ներգրավված է նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մեր հարցին ի պատասխան Հովիկ Արսենյանն ասաց, որ գործով անցնող որևէ անձի հետ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չի առերեսվել: Ավելին, նա նաև պնդեց, որ սրբազանը որևէ առնչություն չի ունեցել գործարար Փայլակ Հայրապետյանի հետ:

Մինչդեռ, հիշեցնենք, որ «Հետքը» գրել էր՝ Աշոտ Սուքիասյանը  գործարար Փայլակ Հայրապետյանի` «Ամերիա» բանկում գրավադրված գույքի դիմաց ստացած վարկային միջոցներով «Բենթլի» է ձեռք բերել և նվիրել Կճոյանին:

-Պարոն Արսենյան, այսինքն՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պնդում է, որ Փայլակ Հայրապետյանի հետ որևէ կապ չի՞ ունեցել:

-Չէ, ես դրա վերաբերյալ արդեն խոսել եմ:

-Իսկ «Բենթլի՞ն», որ  Կճոյանին նվիրել է Աշոտ Սուքիասյանը գործարար Փայլակ Հայրապետյանի` «Ամերիա» բանկում գրավադրված գույքի դիմաց ստացած վարկային միջոցներով:

-Ես այդ տեղեկությունը տարածողից կարող եմ պատիվ պահանջել: Ես գիտեմ, թե այդ «Բենթլին» ով է առել:

-Ո՞վ է առել:

-Ունեցել է «Մերսեդես» 600, վաճառել է և «Բենթլի» է առել:

–  «Բենթլին» թանկարժեք մեքենա է…

-Բայց ինչո՞ւ է թանկարժեք: 50-60 հազարից սկսում է:

Հոգևորականի համար 50-60 հազար դոլարը մեծ գումար չէ՞: Նորմա՞լ է, որ հոգևորականը նման թանկարժեք մեքենա գնելու հնարավորություն ունի:

-Ինչու՞ նորմալ չէ: Ամբողջ աշխարհի հայությունը իրեն ճանաչում է, նվիրատվություն են տալիս, գրպանը գումար են դնում, ասում են՝ բարեգործությամբ կզբաղվես, դու կօգտագործես: Ինքն էլ ամուսնացած չի, ծախսեր էլ չունի:

Նշենք, որ այս թանկարեք մեքենայի գործը կցված չէ օֆշորային գործին: Փաստաբանը նշեց, որ բուն գործի հետ կապված այլ հարցերի չի կարող պատասխանել, քանի որ նախաքննական գաղտնիք է:

Նա նաև նշեց, որ Կճոյանը շարունակում է իր գործունությունը: Փաստաբանը հույս ունի, որ քրեական հետապնդումը կդադարեցվի, Կճոյանն անմեղ կճանաչվի, իսկ գործն անգամ դատարան չի հասնի: Նա բացառեց, որ այս պահին ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չբացակայելու մասին,  փոխարինվի կալանքով:

 

Նարեկ Կիրակոսյան

 

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի