Վարդաշենում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է. մեկ անձ ձերբակալվել է

Լուրեր

06.07.2026 | 19:48
Նեթանյահուն կոչ է արել ԱՄՆ-ին՝ F-35 կործանիչներ չվաճառել Թուրքիային
06.07.2026 | 19:27
«Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հակասահմանադրական են». «Անկախ դիտորդ»
06.07.2026 | 19:10
«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում մեծ կամ միջին հզորության ատոմակայան կառուցել․ Լիխաչով
06.07.2026 | 19:00
Թոշակ՝ 67 տարեկանից, 11 մլն դոլար ՔՊ-ին՝ ԵՏՄ-ից․ կեղծ պատմություն՝ իրար հետ կապ չունեցող պնդումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 18:43
ՀՀ էկոնոմիկայի և ՌԴ առևտրի նախարարները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
06.07.2026 | 18:20
Արարատի մարզում գտնվող՝ 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին
06.07.2026 | 18:05
Ուկրաինան առաջին անգամ հարվածել է սահմանից 2,500 կմ հեռավորությամբ գտնվող Օմսկի նավթավերամշակման գործարանին․ այն ՌԴ-ում ամենամեծն է
06.07.2026 | 17:56
«Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը», «Լավ առիթ է ժամացույցները ճշգրտելու համար»․ Միշուստինն ու Փաշինյանը հանդիպել են
06.07.2026 | 17:51
Բաքվում ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ բողոքի նոտա է հանձնվել
06.07.2026 | 17:42
Եկատերինբուրգում Փաշինյանի ու Միշուստինի բանակցությունները տևել են 1,5 ժամ
06.07.2026 | 17:33
Նախորդ շաբաթ գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. ՆԳՆ փրկարար ծառայություն
06.07.2026 | 17:18
Սերժ Սարգսյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 մլն դրամի գույք և դրամական միջոցներ․ Դատախազություն
06.07.2026 | 17:05
Ի հայտ են եկել խնդրահարույց հարցեր, հուսով եմ՝ կքննարկենք և կլուծենք․ Փաշինյանը՝ Միշուստինին
06.07.2026 | 16:58
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի դեսպան
06.07.2026 | 16:50
Կարևոր է, որ Հայաստանը շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուս ներդրողների համար․Միշուստինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը
Բոլորը

Երևանի Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում  ապրիլի 15-ի ժամը 22:00-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 62-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել նույն բնակարանում իր հետ միասին բնակվող 48-ամյա տղամարդու որովայնին և կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում 62-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ առերևույթ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատաքրեագիտական դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: