Կրիպտոարժույթների հետ կապված կան թաքնված և բացահայտ ռիսկեր․ ԿԲ նախագահի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
Բոլորը

Նախկինում ԿԲ-ն կրիպտոարժույթներին վերաբերում էր որպես ժանտախտի պես ինչ-որ բանի և ամեն կերպ փորձում էր խուսափել, հեռու մնալ, բայց աշխարհը զարգանում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Կարծում եմ անխուսափելի է կրիպտոարժույթի հետագա զարգացումը։ Ի՞նչ տեսլական ունեք այս ոլորտի հետ կապված»,- ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին հարց ուղղեց պատգամավորը։

«Կրիպտոարժույթների հետ կապված պետք է հասկանանք կրիպտոարժույթ ասելով ինչ նկատի ունենք, եթե նկատի ունենք կրիպտոարժույթի խորքում եղած տեխնոլոգաների՝ այսինքն՝ բլոքչեյնի կիրառումը, հենց այսօր էլ պատրաստ ենք այդ տեխնոլոգիաները որոշակի գործառույթներում տեղավորել, օրինակ, կարող է շատ հանգիստ տեղավորվել վարկային ռեգիստրի գործառույթի մեջ։ Ինչ վերաբերում է կոնկրետ կրիպտոարժույթներին, չէի ասի ժանտախտի պես ենք վերաբերում, բայց կուզեի ավելի շատ բան հասկանայինք ու հասկանայինք այն ռսկերը, որի պատճառով աշխարհի բոլոր կենտրոնական բանկերը խուսանավում են դրա վերաբերյալ առարկայական բանավեճ ունենալ։ Կան թաքնված և բացահայտ ռիսկեր, որոնց գնահատման արդյունքում կարող ենք ասել՝ ֆիսկալ, թե կրիպտո ու կրիպտոն ինչ տեսքով»,- մասնավորապես նշեց Գալստյանը։

Պատգամավորը նաև հարց ուղղեց միջազգային օնլայն վճարումների վերաբերյալ, Օրնակ՝ Alipay, PaYpal համակարգերը։ Պատգամավորի խոսքով՝ օրինակ, հարևան Վրաստանում այս խնդիրը լուծվել է, իսկ մենք տարիներ է՝ ինչ խնդիր ունենք սրա վերաբերյալ։

«Որոշակի գործողություններ, իհարկե, իրականացնում ենք, բայց, կարծում եմ, քննարկման հավելյալ կարիք ունի»,- մասնավորապես նշեց ԿԲ նախագահի թեկնածուն։

Ազգային ժողովը քննարկում է կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը։

«Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացվել է Մարտին Գալստյանի թեկնածությունը։