1159 դեպք, որից 48-ը՝ նոր, 61 անձ առողջացել է․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
Բոլորը

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ ունենք կորոնավիրուսի շրջանակներում:

«Անցնող օրվա դրությամբ ունեցել ենք նոր 48 հաստատված դեպք և 61 առողջացած, հետևաբար կարող ենք ասել, որ դրական բալանսով ենք փակել օրը: Այսինքն՝ մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը եղել է 1159-ը: Նույն միջոցառումները շարունակվում են, կարող եմ տեղեկացնել, որ այս ամբողջ ընթացքում մոտ 1500 հոգուց ավելին կարանտինից դուրս է եկել: Նշեմ նաև, որ կարանտինում գտնվող անձանցից մոտ 300-ի մոտ հաստատվել է դրական արդյունք: Սա ասում եմ նրա համար, որ հասկանալի լինի, որ կարանտին այս մեթոդները շատ արդյունավետ են: Եթե մենք դրանք արած չլինեինք, ապա մենք մոտ 300 քաղաքացու հետազոտած ու հաստատած չէինք լինի, հնարավոր է, որ ավելի մեծ տարածում ունենայինք»,- նշեց Թորոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: