Կորոնավիրուսի պատճառով խաթարվել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերանորոգումը․ հրդեհից մեկ տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը սիրո մայրաքաղաքի սիրտը մի քանի ժամով կանգ առավ։ Փարիզի ժամանակով 18։50-ին իրականություն դարձան Հյուգոյի հայտնի վեպի տողերը․ այրվում էր Փարիզի Աստվածամոր տաճարը՝ Նոտղը Դամը։

8․5 դարի պատմություն ունեցող տաճարում հրդեհը, ըստ նախնական վարկածի, բռնկվել էր տեղում իրականացվող վերանորոգման աշխատանքների հետևանքով։ 93 մետր բարձրությամբ սայրաձողի հիմքում բռնկված հրդեհը տարածվել էր փայտաշեն տանիքով։ Արդյունքում՝ ամբողջությամբ այրվեց ու փլուզվեց տաճարի գմբեթը։ Տաճարի աշտարակից միայն հիշողություններ մնացին։ Ֆրանսիացիները, Նոտղը դամը շրջապատած, աղոթում էին։ Տաճարի ճակատագրով մտահոգ ֆրանսիացիներին շուտով միացավ նախագահ Էմանուել Մակրոնը։ Կրակն ամբողջությամբ մարելու համար ավելի քան 10 ժամ ու շուրջ 500 հրշեջ պահանջվեց։ Երկու օր անց՝ Էմանուել Մակրոնը դիմեց ֆրանսիացիներին ու տաճարի վերակառուցման հստակ ժամկետ նշեց․ 5 տարի։

Ընդամենը մի քանի օրում տաճարի հատապ վերականգնան նպատակով մոտ 1 մլրդ եվրո հավաքվեց։ Մեկ տարի անց սակայն, Աստվածամոր տաճարն իր աղետի հետ միայնակ է։ Կորոնավիրուսային համավարակը, որը Ֆրանսիայում 15 հազարից ավելի կյանք է խլել, տաճարի վերակառուցմամբ զբաղվողներին ստիպել է ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը և տուն գնալ։

Վարկած կա, որ շինարարական այս դադարը տաճարի համար ավելի ծանր հետևանք կարող է ունենալ։ «Քանի դեռ փայտամածները տաճարում տեղադրված են, հավանականություն կա, որ դրանք ավելի մեծ վնասներ կհասցնեն։ Դրանք կարող են ընկնել տաճարի կամարների վրա: Սեպտեմբեր-հոկտեմբերին, հնարավոր է, այդ փայտամածներն ապամոնտաժվեն։ Հետո մենք պետք է ուսումնասիրենք քարերի վիճակը․ որոնք կարող են օգտագործվել հետագայում և որոնք փոխարինելու կարիք ունեն։ Այնուհետև, մենք կկառուցենք հովանոցի նման մի բան, որը կպաշտպանի ամբողջ շինարարական տարածքը»,- ասում է ֆրանսիացի հոգևորական Բրիս դը Մալերբը։

Հրդեհից մեկ տարի անց, Ֆրանսիայի նախագահն այսօր հայտարարել է, որ չնայած ստեղծված իրավիճակին, անելու են ամեն բան, որպեսզի տաճարը 5 տարում վերականգնելու ծրագրից շեղում չլինի։

Տարեկան 13 միլիոնից ավելի զբոսաշրջիկի հյուընկալող Նոտղը Դամը 2 Համաշխարհային պատերազմ ու մի Ֆրանսիական հեղափոխություն է տեսել։ Այստեղ նաև բազմաթիվ հիշարժան իրադաձություններ են տեղի ունեցել, ինչպես, օրինակ, Նապոլեոն Բոնապարտի ու նրա կնոջ՝ Ժոզեֆինայի թագադրումն ու Ժաննա դ’Արկի ադարացման որոշման կայացումը։

Վերջին տարիներին տաճարում նաև պատարագ էր մատուցվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նախորդ տարին յուրահատուկ էր լինելու, քանի որ Ֆրանսիան ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակել էր Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր։ Պատարագն ապրիլի 22-ին էր նախատեսված, սակայն զանգերն այդպես էլ չհնչեցին։ Փոխարենը այսօր՝ հրդեհից մեկ տարի անց, Փարիզի ժամանակով երեկոյան 8-ին, Աստվածամոր տաճարի զանգերից մեկը կղողանջի սիրո մայրաքաղաքի դատարկ փողոցներում՝ հիշեցնելով 2019-ի ապրիլի 15-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան