Որքան պարգևավճար են ստացել իրենց կյանքը վտանգող բուժաշխատողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 14:30
Ինչու էին խուզարկում Լևոն Քոչարյանի տունը և ինչ տարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:21
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեին, Կիևին և Խարկովին․ զոհեր կան
25.08.2026 | 14:13
Հայրապետը պետք ա լինի բոլորինը, ոչ թե Քոչարյանինը, Կարապետյանինը, Սարգսյանին ու իր ԿԳԲ ագենտ եղբորինը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:05
Իսլամ Մախաչևը հայտնել է՝ քանի մենամարտ է ծրագրում անցկացնել UFC-ում
25.08.2026 | 14:02
Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են հետագա փոխգործակցությունը
25.08.2026 | 14:01
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդման մասին
25.08.2026 | 13:56
Դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց չունի «Ժիգուլին»․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:47
Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին
25.08.2026 | 13:39
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
25.08.2026 | 13:28
Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել մինչև 200,000 օտարերկրյա քաղաքացիների վիզաները, որոնք դիմել են ապաստանի համար
25.08.2026 | 13:27
Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերժ Սարգսյանին, Գագիկ Բեգլարյանին, Անդրանիկ Մարգարյանին, Սամվել Մայրապետյանին և ևս 5 անձի
25.08.2026 | 13:19
Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի․ Խանդանյանը՝ Լիլիթ Գալստյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:19
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 13:15
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից
25.08.2026 | 13:08
Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու հետ, այդ հարցը գուցե Ձե՞զ տաք․ Գալստյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում առողջապահության ոլորտին մարտահարավեր նետած կորոնավիրուսի դեմ պայքարելու համար բժիշկներն արդեն ամիսներով տուն չեն գնում: Հայ բժիշկների կատարած աշխատանքի մասին գրեթե ամեն օր ֆեյսբուքում լուսանկարներ և տեսանյութեր են հայտնվում: Նրանք շնորհակալական խոսքերի պակաս այս օրերին չեն զգում, բայց սրան զուգահեռ՝ արդյո՞ք բուժանձնակազմը պետությունից արժանապատիվ վարձատրության արժանանում է:

Երեկ ֆեյսբուքում հայտնվեց մի գրառում, որտեղ Երևանի շտապ օգնության կայանի բուժքույր Նազանի Օվականյանն ամոթանք է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս ծանրաբեռնված օրերին ընդամենը 20 հազար դրամ պարգևավճար ստանալու համար: Բուժքույրն իսկապես 20 հազար դրամ պարգևավճար է ստացել, բայց ինչպես Factor TV-ին փոխանցեց «Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ նա ներգրավված չի եղել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին առաջին օգնություն ցուցաբերելու աշխատանքներում:

«Դա բուժքույր էր, որը չէր տիրապետում ոչ մի ինֆորմացիայի, որը երկու ամիս է՝ չի աշխատում: Նա աշխատում է հոգեբուժական բրիգադում: Ասեկոսեներով հրապարակել էր ինչ-որ մի նյութ»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:

Իսկ ահա կորոնավիրուսի դեմ պայքարող շտապօգնության աշխատակիցներին որպես պարգևավճար տրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգևավճարներից` մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ:

«Բժիշկները պարգևատրվել են 95 հազար դրամով, բուժքույրերը՝ 70 հազարով, վարորդները՝ նույնպես 70 հազար դրամով: Սա այն բուժանձնակազմն է, որը մարտի 1-ից աշխատել է»,- նշեց նա:

Բացի այս, Թագուհի Ստեփանյանն ասաց, որ ծանրաբեռնված աշխատանքի համար շտապ օգնության կայանի միջոցներից պարգևատրվել են նաև 1-03 կարգավարական կենտրոնի զանգերն ընդունած ավագ բժիշկները, բժիշկները և բուժքույերը: Նրանք պարգևատրվել են, համապատասխանաբար, հիսուն, երեսուն և քսան հազար դրամի չափով:

Սակայն շտապ օգնության կայանն արդեն հաջորդ ամիս կորոնավիրուսի դեմ պայքարող բուժանձնակազմին պարգևատրելու համար խնդրի առջև կկանգնի: Կառույցը բյուջեում պարգևատրման միլիոնանոց ֆոնդեր չունի, ինչպես Կառավարությունում, Ազգային ժողովում, ՊԵԿ-ում կամ նախարարություններում: Իսկ թե կորոնավիրուսի դեմ պայքար մղող բուժանձնակազմը մյուս ամիս ինչպես է պարգևավճար ստանալու, կառույցի տնօրենը պատասխան չունի. «Դուք հիմա ինձ այնպիսի հարց եք տալիս… Ես չեմ ֆինանսավորողը»:

Կապանի բժշկական կենտրոնում նույնպես սկսել են բուժել նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին: ԲԿ-ի տնօրեն Կարեն Մելքոնյանը Factor TV-ին փոխանցեց, որ պետությունից դեռ պարգևատրման լրացուցիչ բյուջե չեն ստացել: Սակայն կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկված 20 հոգանոց բուժանձնակազմի խրախուսման համար Մայամիից 17-ամյա մի աղջիկ գումար է փոխանցել:

«17 տարեկան աղջնակ, որը բնակվում է ԱՄՆ-ի Մայամի քաղաքում, իր մարդասիրական քայլն է արել և գումար է փոխանցել մեր աշխատակիցներին: Այն մարդկանց, որոնք աշխատել են այդ հիվանդների հետ»,- ասաց Կապանի ԲԿ-ի տնօրենը:

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ, աշխատավարձից զատ՝ 100-ից 150 տոկոս հավելավճար կստանան:

«Բոլորը, ովքեր աշխատել են կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ, բոլորը ստանալու են 100 և 150 տոկոս»,- ասաց Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման գործում ներգրավված է մոտ 30 աշխատակից: Նրանք աշխատում են երկու խմբով, յուրաքանչյուրը՝ 14 օր: Ըստ տնօրենի՝ այժմ քննարկվում է հաջորդ ամսվանից, պարգևավճարների փոխարեն, բուժանձնակազմի համար սահմանել բարձր աշխատավարձ:

«Մեկ ամիս այսպես է լինելու, որ պարգևավճար լինի, բայց մյուս ամսվանից հստակ աշխատավարձ է լինելու: Կֆիքսվի հստակ աշխատավարձ, և բուժանձնակազմը դա կստանա, էլ պարգևավճար չի լինի»,- ասաց հիվանդանոցի տնօրենը:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ Factor TV-ին փոխանցեց, որ նախարարության ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկների աշխատակիցներին ևս հավելավճարներ են տրամադրվում: Հստակ թվերը նախարարությունը, մեր գրավոր հարցերին ի պատասխան, կփոխանցի մի քանի օրից:

Եզրափակելով՝ նշենք, որ վերջերս քննարկման թեմա էր դարձել բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարձր պարգևավճարների չափը: Եվ մինչ ֆեյսբուքում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը մեկնաբանել էր, որ նախարարին  500 հազար դրամ աշխատավարձ վճարելը շահագործում է, համեմատելու համար նշենք, որ կորոնավիրուսով հիվանդին տեղափոխող և վարակման ռիսկի բարձր խմբում գտնվող շտապօգնության բժիշկն ընդամենը 95 հազար դրամ հավելավճար է ստանում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան