«Աստղիկ» ԲԿ-ում ևս տարածք է առանձնացվել վարակակիրների համար

Լուրեր

27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներնում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
Բոլորը

Factor.am-ը տեղեկություն էր ստացել, որ կորոնավիրուսի վարակակիրների մեկուսացման համար հատված է մեկուսացվել նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնում։

Տեղեկության առնչությամբ դիմեցինք «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանին: «Առանձնացված մաս ունենք, իսկ այս պահին, որքանով որ տեղյակ եմ, պահվող անձ չունենք։ Մեկուսացրել ենք տարածքը, որպեսզի կորոնավիրուսի սիմպտոմներով դիմող անձանց այնտեղ ընդունենք, թեստավորենք և արդեն ըստ պատասխանի, դրականի դեպքում ուղարկենք բուժման, բացասականի դեպքում՝ թույլատրենք մուտքը հաստատություն։ Ուղղակի անվտանգության առումով տարածքից առանձնացրել ենք այդ հատվածը»,- ասաց նա։

Նշենք, որ արդեն իսկ մի շարք ԲԿ-ներ անցել են կամ միայն վարակակիրների սպասարկման կամ մեկուսարաններ ունեն նրանց համար։ Օրինակ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն սպասարկում է միայն վարակակիրների, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատան հատվածը դարձել է մեկուսարան, նմանատիպ իրավիճակ է նաև մարզերի ԲԿ-ներում։

Լիլիթ Շաբոյան