Ես պիտի դռան մոտից հարցնեմ՝ կալանավոր էսինչյան, կարո՞ղ է Ձեզ ծեծել են, նա էլ ասի հա՞․ Գևորգ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է պատգամավորներին հնարավորություն տալ տեսակցել կալանավորված և ձերբակալված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ նմանատիպ հարցերը պետք է կանոնակարգվեն ոչ թե նախարարի կարգադրությամբ, այլ օրենքով:

«Ասում եք՝ վարչակազմի ներկայությամբ, դուք պատկերացնո՞ւմ եք կալանավորը բերդի կամ գաղութի պետի ներկայությամբ ո՞նց պետք է արտահայտվի, օբյեկտիվությունը բա ո՞ւր մնաց։ Այն օրը ինձ զանգահարել է մի կին, ում ամուսինը «Արմավիր» ՔԿՀ-ում է, և ասում է՝ խնդրում եմ այցելեք, ամուսնուս ծեծել են, չեն տեղափոխում հիվանդանոց։ Հիմա ես գնում, մտնում եմ, վարչակազմը շատ սիրալիր դուռը բացում է, ասում է՝ հարգելի պարգամավոր, ներս եկեք, բայց ասում է՝ տեսակցելու իրավունք չունեք։ Կարո՞ղ է՝ գնում ենք ՔԿՀ մթնոլորտային օդի ճնշումը չափելու, ես ի՞նչ է, հիմնարկի դռան մոտից մտնեմ, հարցնեմ՝ կալանավոր էսինչյան, Ձեզ ծեծե՞լ են, նա էլ էնտեղից ասի՝ այո կամ ո՞չ։ Տեսակցելու իմաստը ո՞րն է, որ այցելելու իրավունք ունեցողը կարողանա իրավիճակը իր աչքով տեսնել և գնահատական տալ»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։