«Խփում ենք թուրքին ախպերս ու ես»․ այս երգի համար պատասխանատվության չեն ենթարկվի․ Սուրեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այսօր ԱԺ արտահերթ նստում անդրադարձավ մտավախություններին, ըստ որոնց՝ ազգային որոշ երգեր կատարողները կարող են որակվել որպես բռնության կոչ հնչեցնողներ։

«Ասում ենք բռնության կոչերի նախագծի վերաբերյալ, որ մարդիկ կարող է ենթարկվեն պատասխանատվության մեր երգերի համար կամ արվեստի որոշակի գործերի։ Օրինակ մենք ունենք երգ, որում ասվում է՝ «Խփում ենք թուրքին ախպերս ու ես»։ Հիմա ասում եք՝ մտավախություն կա, կարո՞ղ է՝ էդ երգը ինչ-որ մեկը երգի և այս հոդվածով ենթարկվի պատասխանատվության։ Իմ կարծիքով՝ ոչ, որովհետև երբ այս երգում կամ, առհասարակ, մենք ասում ենք՝ թուրքերին ոչնչացնել, մենք դա ասում ենք որպես էթնո՞ս, թե՞ դա ասում ենք որպես մեր թշնամի։ Այսինքն՝ ո՞նց հասկանանք՝ որպես ինչ ենք ասում։ Երկրորդը՝ որպես մեր թշնամի։ Օրինակ՝ մենք գիտենք, որ 1915 թվականի ցեղասպանության ժամանակ թուրք ազդի որոշ ներկայացուցիչներ պահում էին հայերին իրենց տներում, որպեսզի իրենք ցեղասպանության չենթարկվեն, հիմա մենք չենք ասում, չէ՞, որ էդ թուրքերին նույնպես պետք է սպանել, այսինքն՝ մենք, հայերս, երբ ասում ենք թուրք, մենք դա օգտագործում ենք որպես հոմանիշ թշնամի բառի, բայց մենք երբեք չենք խոսում որպես էթնոսի մասին»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքը, սակայն, ընդհատվեց, վերջին միտքը նիստերի դահլիճում աղմուկ առաջացրեց։

«Պարո՛ն Դալլաքյան, դա Ձեր կարծիքն է, ես էլ գտնում եմ, որ էն թուրքերը, ովքեր պահում էին հայերին՝ փրկելով ցեղասպանությունից, իրենք լավ թուրքեր են։ Դա Ձեր կարծիքն է, սա էլ իմ կարծիքն է։ Գտնում եմ՝ անմտություն կլինի սպանել այդպիսի թուրքերին»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Մանրամասները՝ տեսանյութում։