Խոշոր չափերի հափշտակություն՝ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում». քրգործ է հարուցվել

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

2020թ. ապրիլի 1-ին Լոռու մարզպետի միջոցով մարզի դատախազություն է ստացվել քաղաքացու դիմում այն մասին, որ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից մեկ անձ ձևականորեն ընդունվել է աշխատանքի, նրա անվամբ ելքագրվել է աշխատավարձ. որի գումարները յուրացման եղանակով հափշտակվել են։

«Մարզի դատախազության հանձնարարությամբ վերոնշյալ դիմումի առթիվ ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության տնօրենը, ունենալով կազմակերպա-տնօրինչական լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, իրավասու լինելով տնօրինելու ընկերության ֆինանսական միջոցները, կնքելու աշխատանքային պայմանագրեր, 2011թ. մարտի 1-ին համապատասխան աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով նույն կազմակերպությունում որպես սանիտար աշխատանքի է ընդունել ամուսնու քրոջը: Ապա, 2011թ. մարտի 1-ից մինչև 2017թ. հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում վերջինիս աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, տնօրենի հաստատապես տեղյակ լինելու պայմաններում, այդ անձի ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովվելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմվել են բովանդակությամբ կեղծ «Աշխատաժա­մանա­կի հաշվարկի տե­ղե­կա­գրեր», որոնցում կեղծ տեղեկութ­յուն­ներ են ներառվել նշված ժամանակահատվածում վերջինիս կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ:

Բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը ներկայացվել են վճարման, որի արդյունքում չաշխատած օրերի դիմաց կազմակերպության բյուջեից որպես աշխատավարձի գումարներ այդ անձի անվամբ անհիմն դուրս է գրվել ընդհանուր շուջ 3.5մլն ՀՀ դրամ, որը վերջինս ստացել և օգտագործել  է  իր անձնական կարիքների համար: Այդ կերպ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման եղանակով հափշտակվել է կազմակերպության միջոցներից առանձնապես խոշոր չափերի նշված գումարը։

Դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ  հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրությունում: