ՄԱԿ ՊԳԿ-ն անդրադառնում է Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման խնդրին

Լուրեր

11.06.2026 | 16:28
Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին
11.06.2026 | 16:17
ՌԴ ջանքերը՝ հայ ընտրողներին հարկադրելու բացահայտ սպառնալիքների և առևտրային սահմանափակումների միջոցով, ձախողվեցին․ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը
11.06.2026 | 16:12
Իրանի ԱԳՆ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները հրադադարը «գործնականում անիմաստ են դարձնում»
11.06.2026 | 16:07
Ընդդիմությունը դուրս կգա՞ փողոցային պայքարի․ քաղաքապետարանը հավաքների մասին իրազեկումներ չի ստացել
11.06.2026 | 16:00
Կարկտի «բլուրներ», ջրածածկ մեքենաներ․ ինչ վիճակ է Գյումրիում աննախադեպ տեղումներից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 15:59
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 15:55
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է
11.06.2026 | 15:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի բացման խաղի հաղթողին
11.06.2026 | 15:37
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, թե ռուս դիտորդները ՀՀ ընտրություններում «բազմաթիվ խախտումներ» են արձանագրել
11.06.2026 | 15:28
Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
11.06.2026 | 15:26
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմը Խերսոնի մարզի հետ կապող կամուրջներին
11.06.2026 | 15:15
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
11.06.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից հեռացվելու հավանակության մասին // Այս ձմեռ գազի գինը չի փոխվի․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 15:02
ՌԴ-ի հետ առանց վիճաբանության մեջ մտնելու, հարցերը կքննարկենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 14:59
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը. նա հետախուզվում է
Բոլորը

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը /ՊԳԿ/ շարունակում է աջակցել ՀՀ  էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման խնդրի լուծման հարցում, որն ընդգրկում է երկրի վարելահողերի մոտավորապես մեկ երրորդը։

Հաշվի առնելով COVID-19-ի հետևանքով առաջացած իրավիճակը, երբ պարենային ապահովության խնդիրն էլ ավելի է կարևորվում երկրի համար, չօգտագործվող գյուղատնտեսական հողատեսքերի՝ գյուղատնտեսական արտադրու­թյան մեջ ներգրավ­ումը հրամայական է դարձել։

ՊԳԿ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ փորձագիտական խումբը պատրաստել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործման ապահովում» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության աշխատանքային խմբին` քննարկման և առաջարկությունների ներկայացման համար:

Օրենքի նպատակն է աջակցել կայուն գյուղատնտեսությանը և գյուղական վայրերի զարգացմանը` հողերի չօգտագործման և մասնատման խնդիրների նվազեցման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման, գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայի զարգացման, գյուղացիական տնտեսությունների խոշորացման և գյուղատնտեսական ապրանք արտադրող փոքր տնտեսվարողների առևտրային տնտեսությունների վերածմանը խթանելու միջոցով։

«Օրենքի նախագծի մշակումը և դրա վերջնական հաստատումը Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման խնդրի առաջարկվող լուծման հիմնասյուներից մեկն է», – ասում է ՊԳԿ հողերի կառավարման գծով պատասխանատու Մաքսիմ Գորգանը: «Այն իրավական հիմք կհանդիսանա նոր պետական մարմնի կազմավորման համար և կստեղծի հողերի կառավարման գործիքակազմի օգտագործման հնարավորություն, ներառյալ՝ հողերի բանկավորումը, միջնորդավորված վարձակալությունը և հողերի կոնսոլիդացիան»:

Համաձայն ՊԳԿ վերլուծության, հողերի չօգտագործման խնդիրը բարդ, բազմաբնույթ գործընթաց է` միմյանց հետ փոխկապակցված տնտեսական, բնապահպանական և սոցիալական գործոններով։ Հայաստանում հողերի չօգտագործման խնդրի հիմնական պատճառներն են գյուղացիական տնտեսությունների ոչ արդյունավետ կառուցվածքը, հողատարածքների մասնատվածությունը, ծերացող գյուղական բնակչությունը, արտագաղթը։ Մշակաբույսերի արտադրության խիստ կախվածությունը ջրային ռեսուրսներից, ոռոգման ենթակառուցվածքների անբավարար վիճակը, կլիմայի փոփոխության արդյունքում հողերի դեգրադացիան, գյուղատնտեսական արժեշղթային առնչվող խնդիրներն էլ իրենց ազդեցությունն են թողնում:

Օրենքի նախագծի մշակումը ՊԳԿ-ի կողմից իրականացվող տեխնիկական աջակցության ծրագրի մի մասն է: 2019 թ․ վերջին մեկնարկած ծրագիրն ունի երկու նպատակ՝ ստեղծել և գործադրել նոր իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ, ինչպես նաև ներդնել հողերի կառավարման գործիքակազմ` նպաստելու հողերի շուկայի զարգացմանը և գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի բարելավմանը,  մասնավորապես շեշտը դնելով փոքր և ընտանեկան ֆերմերային տնտեսությունների վրա: Առաջարկվող հողերի կառավարման գործիքակազմը հիմնված կլինի եվրոպական լավագույն փորձի և այս ոլորտում ՊԳԿ-ի հսկայական փորձարության վրա:

«Առաջին փուլն անցել ենք, այնուամենայնիվ, առջևում դեռևս շատ աշխատանք կա», – հավելեց Գորգանը, -«ներառյալ վարձակալության միջնորդության հետ կապված մանրամասն ընթացակարգերի և գործիքակազմի մշակումը, ինչպես նաև Արմավիրի մարզի երեք պիլոտային համայնքներում հողերի կառավարման մշակված գործիքակազմի փորձարկումը, նախքան տվյալ մոտեցումը Հայաստանի ամբողջ տարածքում կիրառելը»: