ՅՈՒՆԵՍԿՕ-ն 6-ից 12 տարեկան երեխաներին հրավիրում է մասնակցելու նկարչական մրցույթի

Լուրեր

01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումն առաջ քաշեց մի շարք մարտահրավերներ դպրոցահասակ երեխաների ծնողների և խնամակալների համար, քանի որ այդ երեխաներից շատերը չեն կարողանում դպրոց հաճախել։ Այնուամենայնիվ այս սահմանափակումները ևս կարող են հնարավորություն լինել՝ սովորելու, ստեղծագործելու և նոր գիտելիքներ բացահայտելու համար:

Ստեղծագործելու այս հնարավորությունը քաջալերելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է 6-ից 12 տարեկան երեխաներին մասնակցելու նկարների մրցույթի։ Մինչև ս.թ. մայիսի 17-ը երեխաները պետք է նկարեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային որևէ վայր, որը նրանց համար կարևոր է: Երեխաները կարող են նկարել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ոչ միայն՛ իրենց երկրի, այլ նաև այլ երկրի մշակութային վայր։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքէջում ուսումնասիրության համար հասանելի են Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային վայրերը։

Մրցույթին մասնակցած և մի քանի չափանիշներով (ստեղծագործական մոտեցում, նորարարություն, բազմազանություն) ընտրված նկարների հավաքածուն կցուցադրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքէջում։

Նկարները կարող են հրապարակվել մասնակցի ծնողի կամ խնամակալի համաձայնությամբ և պետք է տարածվեն վերջիններիս Instagram-ի էջի միջոցով` մասնակցող երեխայի անունից։ Հրապարկումների հասանելիությունը պետք է լինի «Հանրային» (Public), որպեսզի դրանք տեսանելի լինեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար:

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված են հետևյալ մշակութային վայրերը՝
• «Հաղպատի և Սանահինի վանքեր» (1996թ., 2000թ.),
• «Էջմիածնի Մայր տաճար և եկեղեցիներ (սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայր» (2000թ.),
• «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (2000թ.):

Ինչպես մասնակցել.

1 – Հետևել («Follow») ՅՈՒՆԵՍԿՕ-ի Instagram-յան էջին,

2 – Հավանել («Like») ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փոքրիկ նկարիչների ցուցահանդեսի վերաբերյալ գրառումը,

3 – Instagram-ում հրապարակել մշակութային վայրի նկարը և կարճ նկարագիրը ներառելով նկարչի անունը, տարիքը և երկիրը օգտագործելով #ShareOurHeritage հեշթեգը և նշելով @unesco էջը։

4 – Instagram-ի պատմություն (Instagram story) բաժնում կիսվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փոքրիկ նկարիչների ցուցահանդեսի վերաբերյալ գրառումը՝ #ShareOurHeritage հեշթեգով և նշել @unesco էջը։

Հուսով ենք, որ այս նախաձեռնության շնորհիվ երեխաները կկարողանան արտահայտել իրենց ստեղծագործ միտքն այս դժվար պահին, ինչպես նաև ավելի խորը գիտելիքներ ձեռք կբերեն աշխարհի մշակութային ժառանգության վայրերի մասին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքէջում ստեղծվել է «Պատրիմոնիտոյի համաշխարհային ժառանգության արկածները» (https://whc.unesco.org/en/patrimonito/) վերնագրով երիտասարդ հանդիսատեսի համար մուլտֆիլմեր՝ Համաշխարհային ժառանգության վայրերի մասին։