Ընդվզում Մեծ Այրումում․ ահազանգ՝ վտանգված է մարդու առողջությունը

Լուրեր

01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում «Ախթալա» ԼՀԿ-ի պոչամբարի աշտարակի բարձրացման աշխատանքները գյուղացիների պահանջով այս պահին կասեցված են, Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։ Նրա տեղեկություններով, ընկերությունը փորձելու է իրավական հիմք ձեռք բերել պոչամբարի պատվարը բարձրացնելու, ինչից հետո վերսկսի աշխատանքները: «Սակայն համայնքի բնակիչներն ասում են՝ իրենց այլևս որևէ հիմք պետք չէ, այլևս չեն ուզում, որ պոչամբարը բարձրացվի և սպասում են միայն ռեկուլտիվացիայի»,- փոխանցեց Դուլգարյանը։

Երկու ամսից ավելի է՝ Մեծ Այրում համայնքի բնակիչները պահանջ են դրել «Ախթալա» լեռնահարստացման կոմբինատի առջև՝ չբարձրացնել ու ռեկուլտիվացնել գյուղի տներից 30-100 մետրի վրա գտնվող պոչամբարը։ Այսօր, սակայն, գյուղացիներն ահազանգեցին, որ կոմբինատը չի կատարել մարտի սկզբին իրենց տված խոստումը, այսինքն՝ փորձ է արվում բարձրացնել պոչամբարի ափին գտնվող աշտարակի մակարդակը։

Որպեսզի պարզ դառնա՝ պոչամբարը ունա՞կ է դիմակայել նոր ծավալների, կարիք կա լուրջ փորձագիտական աշխատանքների։ Նախագիծ պետք է կազմվի նաև ռեկուլտիվացիոն գործընթաց սկսելու համար՝ բնակիչների հետ քննարկումներից հետո․ «Ընկերությունից իմ ստացած տեղեկությունների համաձայն, «Ախթալա» լեռնահարստացման կոմբինատը պատրաստվում է դեռ 2-3 տարի շահագործել պոչամբարը, չնայած, պարբերաբար խոստանում են, թե շուտով կռեկուլտիվացնեն պոչամբարը։ Ավելի վաղ պետք է տեղի ունենար ռեկուլտիվացիան։ Կոմբինատը ներդրել է պոչերի չորացման մեխանիզմ, որի արդյունքում պոչերը պետք է վերամշակվեին, ջուրը զատվեր, իսկ չոր պոչանքները կուտակվեին Շամլուղի բաց հանքում։ Չորս տարի առաջ նախագիծ ու ՇՄԱԳ է ներկայացվել, ընկերությունը ներդրումներ է կատարել, սակայն ներդրված մեխանիզմն իրեն չի արդարացրել, և պոչանքների մեծ մասը շարունակում է կուտակել Մեծ Այրումի պոչամբարում»։

Դուլգարյանի ղեկավարած կազմակերպությունը տարածաշրջանում իրականացրել է նմուշառումներ, ինչի արդյունքները խոսում են այն մասին, որ պոչամբարը վնասակար հետևանքներ է թողնում։

«Մեծ Այրումի բնակիչները դեմ են հետագա շահագործմանը, որովհետև վնասվել է իրենց առողջությունը, գյուղատնտեսությունը։ Մեր խորքային հետազոտությունները փաստում են, որ տվյալ տարածաշրջանում վտանգված է մարդու առողջությունը և հողերն աղտոտված են։ Չեխիայի ազգային քիմիական ինստիտուտում հողի նմուշառումների հետազոտությունները ցույց են տվել, որ չափից ավելի բարձր է ծանր մետաղների կոնցենտրացիան այդ տարածքում, իսկ առողջապահական խնդիրները ծագել են դեռ 2013 թվականից։ Բնակիչները բողոքում են ամեն օր վատթարացող առողջական վիճակից, գյուղատնտեսությունն է անկում ապրում, և դրա պատճառով չեն թույլատրում պոչամբարի ծավալների մեծացումը»,- պատմեց Օլեգ Դուլգարյանը։

Մեծ Այրում համայնքի բնակիչները կոմբինատի հասցված վնասների փոխհատուցում են պահանջում, ինչը չի կատարվում։ Այս ընթացքում, ըստ Դուլգարյանի, միայն մեկ փոխատուցում է կատարվել, այն էլ հանրային աջակցության մեծ արշավից հետո։ Մեծ Այրումի բնակիչ Հարություն Դանիելյանի տունը, որ ամենամոտն է գտնվելիս եղել պոչամբարին, գնել է կոմբինատը, այդ գումարներով Դանիելյանը այլ տարածքում տուն է գնել ու տեղափոխվել ընտանիքով։ Փաստացի սա միակ դեպքն է, երբ «Ախթալա» ԼՀԿ-ն ընդունել է, որ վնաս է պատճառվել։

Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Factor.am-ը փորձեց կապ հաստատել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սամվել Խաչատրյանի հետ։ Մեր զանգերը մնացին անպատասխան։ Պատրաստ ենք ներկայացնել նաև կոմբինատի դիրքորոշումը։ Ըստ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի տեղեկությունների, այս կոմբինատը պատկանում է Մաքսիմ Հակոբյանի ժառանգներին։

 

Ռոբերտ Անանյան