Ճգնաժամի դասերից է լինելու, որ սրանից հետո աշխատողներին գրանցեն․ Բաբկեն Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2026 | 13:31
ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլի ծրագրեր այս պահին չկան․ Իրանի ԱԳՆ
20.04.2026 | 13:25
Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում
20.04.2026 | 13:18
Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանն աշխարհի գավաթի ուղեգիր են նվաճել ԵԱ-ում
20.04.2026 | 13:10
Իսրայելի ԱԳ նախարարը Լիբանանում իսրայելցի զինվորի կողմից Քրիստոսի արձանի վնասումն «ամոթալի» է անվանել
20.04.2026 | 13:01
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր
20.04.2026 | 12:53
Սարիկ Մինասյանի՝ հայհոյանքներով գրառումների առթիվ վարույթ նախաձեռնվե՞լ է․ Դատախազությունը գրավոր հարցում է պահանջում հարցին պատասխանելու համար
20.04.2026 | 12:44
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին Տուապսեի նավթավերամշակման գործարանին են հարվածել. մեկ մարդ է զոհվել
20.04.2026 | 12:35
Խցանումների որոշ զանգված կապված է սխալ տեղում կայանած մեքենաների հետ․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 12:27
Իրանն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել ամերիկյան ռազմանավերին
20.04.2026 | 12:19
Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը
20.04.2026 | 12:10
Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական ծրագիրն է ներկայացրել // Նուբարաշենի աղբավայրում պայթյուն է եղել․ ԼՈՒՐԵՐ
20.04.2026 | 12:04
Հայ բռնցքամարտիկները մեծ դժվարությամբ են հասել Բրազիլ
20.04.2026 | 11:56
Երկու շաբաթվա ընթացքում 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքագրել. Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:48
«Ուրարտուն» չի ընդունել «Ալաշկերտի» դեմ հանդիպման արդյունքը․ ՀՖՖ-ից արձագանքել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:39
Ալիևը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության արդյունքներից և «Զանգեզուրի միջանցքից»
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չի կարծում, որ գրանցված և չգրանցված աշխատողները պետք է Կառավարությունից նույն աջակցությունը ստանան։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ հատուկ նիստում։

«Այդքան էլ ցանկալի չէ, որ գրանցվածն ու չգրանցվածը նույն տիպի աջակցություն ստանան ու հավասարության նշան դրվի նրանց միջև, բայց անգամ ցանկության դեպքում այդ հնարավորություն չկա։ Դրա համար, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի գրանցեն, և այս ճգնաժամից հետո մեր դասերից է լինելու, որ գրանցեն աշխատողներին»,- նշեց պատգամավորը։

Նա չի կիսում նաև այն կարծիքը, որ շատ չգրանցված աշխատողներ մեղավոր չեն, որ իրենց գործատուները չեն գրանցում. «Մեղքի որոշակի բաժին, այնուամենայնիվ, ունեն, բայց ես էլ եմ համաձայն, որ իրենց նույնպես պետք է աջակցություն ցույց տալ։ Բայց այստեղ ամենացավալին այն է, որ երբեմն մեղադրանքներ են հնչում այն մարդկանցից, ովքեր ունեն մի քանի տասնյակ չգրանցված աշխատողներ ու ամենաշատը իրենք են չգրանցված աշխատողների շահերի մասին մտածում։ Եթե այդպես է, ուրեմն պետք է առաջնահերթ իրենք գրանցեին այդ աշխատողներին»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հատուկ նիստում քննարկում է արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու վերաբերյալ «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու» մասին նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։