Հափշտակել է ավելի քան 4 մլն դրամ. Ստեփանավանում ավազակային հարձակման գործով կալանավորվել է 39-ամյա տղամարդ

Լուրեր

07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 21:07
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների,  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Ստեփանավանի բնակչուհու նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ստեփանավան քաղաքի 39-ամյա բնակիչը, նախապես տեղեկացված լինելով, որ նույն քաղաքի բնակչուհին տարբեր վաճառասրահներում գործող բանկոմատներից գումարներ է կանխիկացնում  և տեղափոխում իր տուն, 2020 թվականի մարտի 14-ին՝ երեկոյան, օգտվելով տան անդամների ժամանակավոր բացակայությունից, ապօրինի մուտք է գործել նշված բնակչուհու բնակարան, որտեղ ժամը 20:30-ի սահմաններում  հարձակվել է տուն վերադարձած կնոջ վրա, ձեռքերով հարվածել նրա դեմքին և միջին ծանրության վնաս պատճառելով՝ նրա ձեռքից հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.280.700 ՀՀ դրամ կանխիկ գումար և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: