Բացահայտվել է Լոռու մարզում 49-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

Լուրեր

30.04.2026 | 14:02
Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ մայիսի 9-ի հրադադարի առաջարկին
30.04.2026 | 13:54
Մուստաֆաևի` Ջուջևան այցելելու հարց չի քննարկվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:45
Պերմը երկրորդ օրն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. դպրոցներում և բուհերում դասերը չեղարկվել են
30.04.2026 | 13:36
Գնում ենք, տեսնում ենք Արծվաշենում մզկիթ ա կառուցվել, ասելու ենք՝ պատմամշակութային արժե՞ք ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:29
Իսլամ Մախաչևը սկսել է պատրաստվել հաջորդ մենամարտին
30.04.2026 | 13:27
Երկու փոխվարչապետերի այցերը պատմական են. Փաշինյանը` Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:18
Իսրայելը մի քանի նավ է կալանավորել Գազայի օգնության նավատորմից
30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
30.04.2026 | 12:50
Ռոնալդուն՝ սաուդյան լիգայի մասին․ «Ես շատ վատ բաներ եմ տեսնում, սա այլևս ֆուտբոլ չէ»
30.04.2026 | 12:41
Կարս-Գյումրի երկաթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը, օգուտներ կբերի ամբողջ Հարավային Կովկասին. ԵՄ
30.04.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
30.04.2026 | 12:22
Խուլիան Ալվարեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2020 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 08.35-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 49-ամյա բնակիչը:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզել է, որ 2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի տնակներից մեկի մոտ, Վանաձոր քաղաքի 49-ամյա բնակչի կողմից միասին օղի խմելու առաջարկը մերժելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 55-ամյա տղամարդը դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել 49-ամյա ծանոթին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Քննության ընթացքում  55-ամյա տղամարդը տվել է ինքնախոստովանական ցուցմունք և ներկայացրել  հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 55-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի  (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված արարքն առերևույթ կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: