Արցախի ՄԻՊ-ը հետևելու է հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությանը

Լուրեր

30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
Բոլորը

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը արտակարգ ռեժիմով հետևելու է ԱՀ-ում ապրիլի 12-ից հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակին՝ հորդորելով պետական լիազոր մարմիններին կիրառել առավելագույնս արդյունավետ միջոցներ նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ պահպանելով անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակման համաչափությունն ու իրավաչափությունը:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասինԱՀ նախագահի հրամանագրով, վարակի տարածմանը նպաստող և կանխարգելմանը խոչընդոտող հանգամանքներից խուսափելու նպատակով հանրապետության տարածքում կիրառվել են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումներ, մասնավորապես՝ անձնական ազատության (27-րդ հոդված), ազատ տեղաշարժվելու իրավունքի (40-րդ հոդված), հավաքների ազատության (44-րդ հոդված), սեփականության իրավունքի (60-րդ հոդված) և արտակարգ իրավիճակի ժամանակ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները և ազատությունները:

Պաշտպանը ողջունում է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները՝շեշտադրելով, որ քաղաքացիների առողջության պահպանման իրավունքի պաշտպանությունը տվյալ պարագայում գլխավոր առաջնահերթությունն է: Այնուամենայնիվ, խիստ կարևոր է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների բոլոր սահմանափակումները համաչափ (պիտանի և անհրաժեշտ) լինեն հանրապետության տարածքում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը, և սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Պաշտպանն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում արագ արձագանքելու է այն բոլոր դիմումներին և բողոքներին, որոնք կվերաբերեն Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների անհամաչափ և անհարկի սահմանափակումներին:

Հաշվի առնելով ապրիլի 14-ին նախատեսված՝ ԱՀ նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկության անցկացմամբ պայմանավորված լրացուցիչ առողջապահական ռիսկերը՝ Պաշտպանը վերահաստատում է իր նախորդ հայտարարության մեջ նշված դիրքորոշումն առ այն, որ պետական լիազոր մարմինները պարտավոր են առավելագույն ջանքեր գործադրել հնարավորինս անվտանգ պայմանների ապահովման ուղղությամբ: Մասնավորապես, ի լրումն տեղամասային կենտրոնների ախտահանման, անհատական գրիչների, դիմակների ու ձեռնոցների տրամադրման՝պետք է կենտրոնացված ու արդյունավետ միջոցներ ձեռնարկել տեղամասային կենտրոններից դուրս գտնվող ընտրողների հերթերի անվտանգ կառավարման ուղղությամբ:

Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում հետևելու է նաև քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման գործընթացին՝ և՛ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով, և՛ դիտորդական խմբերի հետ համագործակցության միջոցով:

Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ԱՀ պարետի և պարետատան կազմում ընդգրված մյուս պատասխանատուների հետ՝ ըստ անհրաժեշտության փոխանցելով իր դիտարկումներն ու առաջարկները մարդու իրավունքների պատշաճ պաշտպանության ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով յուրաքանչյուր ոք կարող է զանգահարել 116 հեռախոսահամարով, իսկ դիմումները և բողոքներն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ Պաշտպանի կայքում ներկայացված տվյալներով: