Մարդիկ չեն աշխատում, տանն են, իսկ տոկոսը պտտվում է․ Արման Աբովյանը՝ Տիգրան Ավինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.03.2026 | 00:03
BFMTV. Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը դուրս է եկել Միջերկրական ծով՝ Աբու Դաբիում ֆրանսիական բազայի վրա Իրանի հարձակումից հետո
01.03.2026 | 22:21
Դուբայի և Շարժայի հյուրանոցները դուրս են հանում զբոսաշրջիկներին. ԱՄՆ-ն դիվանագետներին տուն է ուղարկում, իսկ Բրիտանիան դիտարկում է քաղաքացիների տարհանման հարցը․ BBC
01.03.2026 | 21:42
Կենսաթոշակները կբարձրանան ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ ավտոմատ կերպով՝ գնաճին զուգահեռ․ Փաշինյանի հայտարարությունն Իջևանում
01.03.2026 | 21:38
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող ԵԱ-ում
01.03.2026 | 21:22
Թրամփը պնդում է, որ Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հարցում են ներկայացրել, և ինքը համաձայնել է
01.03.2026 | 21:04
ԱՄՆ բանակը հայտարարել է իրանական «Ջամարան» դասի էսկադրային ականակրի խորտակման մասին
01.03.2026 | 20:16
Իրանի դեմ իրականացվող «Էպիկական կատաղություն» գործողության շրջանակներում զոհվել է ԱՄՆ երեք զինծառայող
01.03.2026 | 19:26
Իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ֆրանսիայի ռազմական բազային Աբու Դաբիում
01.03.2026 | 18:53
Իրանի նոր առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում․ Արաղչի
01.03.2026 | 18:28
Բավրայի մաքսային անցման կետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
01.03.2026 | 18:05
ՀՀ ԱԳՆ-ն չեղարկված թռիչքների պատճառով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին է դիմել
01.03.2026 | 17:49
ILNA-ն հայտարարել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի զոհվելու մասին, այնուհետև հերքել տեղեկությունը
01.03.2026 | 17:42
Իրանի նախագահը դիմել է ժողովրդին․ «Հակառակորդին կհասցնենք հուսահատության՝ ոչնչացնելով նրանց բազաներն ու հնարավորությունները»
01.03.2026 | 17:28
Բախվել են GAZel և KIA մակնիշների ավտոմեքենաները․ ՆԳՆ
01.03.2026 | 16:53
Իսրայելում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 23-ը
Բոլորը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ վարկերի տոկոսների հարցը դեռ շարունակում է անհանգստացնել բնակիչներին:

«Ի վերջո, վարկերի տոկոսների հարցը պետք է ինչ-որ կերպ լուծվի։ Այն տոկոսները, որոնք չեն կանգնեցվել արտակարգ դրության ժամանակ, քաղաքացիները ստիպված են լինելու հետո այդ տոկոսները մուծել։ Ստացվում է, որ տոկոսային և վարկային բեռի նվազում չի լինելու։ Մարդիկ չեն աշխատում, տանն են, բայց տոկոսները պտտվում են»,- ԱԺ արտահերթ նիստում նշեց պատգամավորը։

Դիտարկմանն արձագանքեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով, որ վարկերի վճարման և տոկոսների վերաբերյալ բանկերի սահմանած անհատական մոտեցումն ու նշեց, որ դեռևս վաղ է տոկոսների չեղարկման մասին խոսելը։

«Նախ՝ վարկերը ստանում են ավանդներ, որոնք տեղաբաշխում են վարկերի տեսքով, ավանդատուները ստանում են իրենց տոկոսները։ Հիմա հասկանանք, եթե ասում ենք՝ տոկոսները չեղարկել, ավանդատուների տոկոսներն է՞լ ենք չեղարկելու, այն անձանց, ովքեր փողերը դրել են բանկերում, և ակնկալիք են ունեցել տարվա վերջում իրենց տոկոսները ստանալու»,- մասնավորապես նշեց Ավինյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հատուկ նիստում քննարկում է արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու վերաբերյալ «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու» մասին նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում: